▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքական մամուլը գրում է Աննա Հակոբյանի՝ Անթալիայում հանգստի մասին

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ «Թուրքական մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել Աննա Հակոբյանի` Անթալիայում հանգստի մասին: Ահա այդ հրապարակումները.

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Վաչիկի Հակոբյանը, անցյալ շաբաթ հանգստացել է Անթալիայի հայտնի հյուրանոցներից մեկում։ Առաջին տիկնոջ արձակուրդի գումարի չափը խոսակցություն է առաջացրել նրա երկրում։
Աննա Հակոբյանի` Անթալիայում անցկացրած արձակուրդի ծախսերը կազմել են 100 հազար եվրո (մոտավորապես 5 միլիոն լիրա): Հունիսի 19-ից 22-ը Հակոբյանն արձակուրդի ընթացքում կայանած հյուրանոցի լյուքս համարի մեկ գիշերվա գինը 6 հազար եվրո է։ Նրա ամուսինը՝ Նիկոլ Փաշինյանը, հունիսի 20-ին այցելել է Թուրքիա և հանդիպել ԱԶԿ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Աղբյուրն՝ այստեղ

Պնդում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, անցյալ շաբաթավերջին Անթալիայի ամենահայտնի հյուրանոցներից մեկում անցկացրած իր արձակուրդի ժամանակ ծախսել է ավելի քան 100 հազար եվրո։ 
OdaTV-ի փոխանցմամբ՝ քննարկվում է, թե ինչպես է Աննա Հակոբյանի հունիսի 19-ից 22-ը` ընդամենը երեք օր տևած արձակուրդի արժեքը կազմել նման աստղաբաշխական թիվ։ Հայտնի դարձավ, որ առաջին տիկինը սկզբում բնակություն է հաստատել նախագահական շքեղ «King Suite» համարում, որի գինը սկսվում է մեկ գիշերվա համար 6 հազար եվրոյից։ Բացի վերոնշյալ շքեղ սենյակում մնալուց, պարզվեց, որ տիկին Հակոբյանը գումարը հիմնականում ծախսել է շքեղ իրերի վրա, ինչպիսիք են շամպայնի լոգարանը, անձնական յոգայի մարզիչը, անձնական սպասուհին, զբոսանավի վարձույթը և մինի բարը։ Մոտավորապես 3 միլիոն բնակչությամբ Հայաստանը ՀՆԱ-ի առումով աշխարհում զբաղեցնում է 117-րդ տեղը և մարդկային զարգացման ինդեքսի առումով՝ 85-րդ տեղը։

Աղբյուրն՝ այստեղ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն անցյալ շաբաթավերջին Անթալիայի ամենահայտնի հյուրանոցներից մեկում անցկացրած իր արձակուրդի ժամանակ ծախսել է ավելի քան 100 հազար եվրո։ Բնականաբար, բազմաթիվ հարցեր են ծագել, թե ինչպես է Աննա Հակոբյանի կողմից հունիսի 19-ից 22-ը «Տիտանիկ Մարդան Փելես հյուրանոցում» անցկացրած երեք օրվա արժեքը կազմել այդքան աստղաբաշխական թիվ։ Պարզվեց, որ Հայաստանի առաջին տիկինը սկզբում բնակություն է հաստատել նախագահական շքեղ համարում՝ «King Suite»-ում, որի մեկ գիշերվա արժեքը 6 հազար եվրո է։ Պարզվեց, որ բացի նշված շքեղ սենյակում մնալուց, տիկին Հակոբյանը հիմնականում ծախսել է շքեղ իրերի վրա, ինչպիսիք են շամպայնի լոգարանը, անձնական յոգայի մարզիչը, անձնական սպասուհին, զբոսանավի վարձակալությունը և մինի բարը։

Աղբյուրն՝ այստեղ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը չորս օրում մոտ 5 միլիոն լիրա է ծախսել Անթալիայում, որտեղ նա եկել էր հանգստանալու։ Հունիսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ այցելեց Թուրքիա և հանդիպեց նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Պարզվեց, որ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, նույնպես նշված օրերին գտնվել է Թուրքիայում և շատ շքեղ արձակուրդ է անցկացրել Անթալիայում։ Նա ճանապարհորդել է չորս օր և ծախսել 5 միլիոն: Թեև պարզվեց, որ Հակոբյանը հունիսի 19-ից 22-ը երեք գիշեր մնացել է Անթալիայի ամենաշքեղ հյուրանոցներից մեկում՝ «Տիտանիկ Մարդան Փելես» հյուրանոցում, արձակուրդի ապշեցուցիչ հաշիվը մեծ արձագանք է առաջացրել Հայաստանում։ Հյուրանոցի ամենաշքեղ «Քինգ Սուիթ» կոչվող սենյակներում մեկ գիշերվա համար Հակոբյանը վճարել է 6 հազար եվրո։ 

180 հազար քառակուսի մետր տարածք զբաղեցնող Mardan Palace շքեղ հանգստյան համալիրը կառուցվել է ադրբեջանական ծագում ունեցող հայտնի ռուս ձեռնարկատեր Թելման Իսմայիլովի կողմից և բացվել է 2009 թվականին: Բացման արարողությանը ներկա են եղել բազմաթիվ ամերիկացի հայտնիներ, ինչպիսիք են Ռիչարդ Գիրը, Փերիս Հիլթոնը, Մոնիկա Բելուչին, Շերոն Սթոունը և Մրայա Քերին, իսկ հաստատությունը ժամանակի ընթացքում արժանացել է բազմաթիվ զբոսաշրջային մրցանակների, ինչպիսիք են՝ «Եվրոպայի ամենաշքեղ հյուրանոցը», «Եվրոպայի լավագույն սպա-կենտրոնը» և «Միջերկրական ծովի ամենամեծ լողավազանը»: Մարդան պալատը շատ աղբյուրների կողմից մինչ օրս նկարագրվում է որպես «Եվրոպայի և Միջերկրական ծովի ամենաթանկ և շքեղ հյուրանոցը»։

Աղբյուրն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more