ermenihaber-ը գրում է. Թուրքիայում հայտնի ռոք երաժիշտ ազգությամբ հայ Հայկո Ջեփքինը հաղթել է թուրք երգիչ Դավութ Գյուլօղլու նկատմամբ դատը:
5 տարի առաջ Դավութ Գյուլօղլուն մի հեռուստահաղորդման ժամանակ Ջեփքինի հասցեին անհարգալից արտահայտություններ էր արել՝ ասելով. «Կարծես սարսափ ֆիլմից դուրս եկած կապիկ լինի»:
Ջեփքինը Գյուլօղլուի վիրավորական արտահայտությունների համար հայց էր ներկայացրել դատարան՝ պահանջելով 50 հազարի լիրայի չափով փոխհատուցում վճարել:
Թուրքական «Haberler» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ դատարանը երեկ կայացած նիստի ժամանակ որոշում է կայացրել մասնակի բավարարել Ջեփքինի հայցը՝ Գյուլօղլուից պահանջելով 15 հազար լիրա վճարել:
Վերջինիս փաստաբանը հայտարարել է, որ բողոքարկելու են դատարանի որոշումը: