▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրք պրոֆեսորը Կոստանդնապոլսի վերաբերյալ դիպուկ գրառում է արել

Թուրքիայում Կ.Պոլսի գրավման տոնակատարությունների համընդհանուր էյֆորիայի (Էրդողանի գործուն ներգործությամբ հրահրվող) ժամանակ թուրք մի պրոֆեսոր ՖԲ-ում ուշագրավ գրառում էր կատարել, որի պատճառով զրկվել էր ոչ միայն դասախոսական պաշտոնից, այլև' ներողություն էր խնդրել թուրք ազգին վիրավորելու համար և արդարանալով, որ այդ գրառումն իր անձնական մոտեցումը չէ: Բայց արդեն ուշ էր, բանն էլ բանից անցել էր:

 


Գրառումն ուղղակի շատ դիպուկ էր.
«Այսօր փառահեղ քաղաքակրթություն հանդիսացած Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնապոլսի' բարբարոս և մոլեռանդ մի ցեղի կողմից գրավման տարեդարձն է»:

 

 

Լևոն Հովսեփյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more