Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
«Թուրք կարակուլները համախմբվու՞մ են… Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը առաջիկա շաբաթ կայցելի Թուրքիա, որտեղ կմասնակցի Իսլամիստական համագործակցության կազմակերպության (ОИС) համաժողովին և նաև բանակցություններ կունենա Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ:
Միայն պինդ բռնվեք, չեք պատկերացնի, թե որն է այդ կազմակերպության գլխավոր թեման, «միասնությունը և համագործակցությունն արդարության ու խաղաղության համար»:
Պատկերացնու՞մ եք… Թուրքը, իսլամիստ ծայրահեղական ահաբեկիչներին հովանավորողները, եղեռնագործները և արդարություն ու խաղաղությու՞ն…
Բայց չէ որ դա ֆանտաստիկայի ոլորտից է, դրանք գենետիկորեն անհամատեղելի են…
Մինչդեռ այդ կազմակերպությանը, որը հիմնադրվել է 1969թ., անդամակցում են 57 երկիր, իսկ Ռուսաստանը դիտորդի կարգավիճակ ունի: Կարգավիճակ ունի, իսկ տրամադրություն ու ցանկությու՞ն…»: