Թուրքական հեռուստաընկերություններից մեկի եթերում հայտնի հաղորդավար Էրքան Թանն ուշագրավ վարք է դրսևորել: Հաղորդման ժամանակ Անկարայի ահաբեկչության վերաբերյալ հեռուստադիտողների հաղորդագրությունները կարդալիս՝ խիստ բարկացել է պայթյունի համար կառավարությանը մեղադրող մի հեռուստադիտողի արձագանքից:
Հաղորդավարն ուղիղ եթերում քննադատություններ ու վիրավորանքներ է հնչեցրել հեռուստադտողի հասցեին, ապա «թքել» նրա երեսին՝ ասելով. «Դու ի՞նչպես կարող ես ահաբեկչության մեջ կառավարությանը մեղադրել: Թքում եմ քո և քեզ նմանների երեսին»: Հիշեցնենք, որ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի կենտրոնական փողոցներից մեկում փետրվարի 17-ին երեկոյան պայթյուն է որոտացել: Պայթյունը տեղի է ունեցել զինվորականներին տեղափոխող ավտոբուսների անցնելու ժամանակ: Զոհվել է 28, վիրավորվել 61 հոգի:
Աղբյուր` Ermenihaber