▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրք գործարարները մեկնել են հայ ադրբեջանական սահմանագիծ

Ադրբեջանում գործունեություն ծավալող «Թուրք գործարարների միության» (TÜSİAB) ղեկավարությունը մահմեդական Ռամադան տոնի առթիվ մեկնել է հայ-ադրբեջանական սահմանին գտնվող Թովուզ քաղաք, որտեղ հանդիպել են ադրբեջանցի զինվորների հետ: Ինչպես հաղորդում է թուրքական «Haberexen» լրատվական կայքը, նշյալ այցը տեղի է ունեցել Ադրբեջանի խորհրդարանի (մեջլիս) պատգմավոր Գանիրա Փաշաևայի նախաձեռնությամբ: Շփման գիծ են մեկնել TUSİAB-ի նախագահ Ջելիք Փոլաթը, գլխավոր քարտուղար Ուֆուք Այդընը, փոխնախագահ Լոքման Քարթալը և գործադիր խորհրդի անդամ Մեհմեթ Աքբըյըքը: Փոլաթը հանդես գալով ելույթով, անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտությանը: Հավատարիմ մնալով թուրք-ադրբեջանական թեզերին՝ կրկին խոսել է «օկուպացված հողերի ազատագրման մասին» և հավելել, որ TÜSİAB-ը պատրաստ է իր հնարավորությունների չափով օժանդակել այդ հարցում: Նա հույս և ցանկություն է հայտնել, որ Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները հաջորդ անգամ կծածանվեն «օկուպացված» հողերում: Նաև խոսել է ադրբեջանական բանակի ժամանակակից սարքավորումներով զինված լինելու մասին:

Աղբյուր` Ermenihaber

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more