▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրք երկրպագուները սուլել են «Ալլահ Ակբար» ահաբեկչության զոհերին նվիրված լռության րոպեին

Երեկ Ստամբուլում Թուրքիա-Հունաստան ընկերական խաղից առաջ երկրպագուներն արհամարել են Փարիզի ահաբեկչության 129 զոհերի հիշատակին հայտարարված լռության րոպեն: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:

Երբ հայտարարվեց լռության րոպե, երկրպագուները սկսեցին սուլել ու վանկարկել «Ալլահ Ակբար»,ինչը թարգմանաբար նշանակում է ամենակարող աստված:

Հանդիպմանը հետևում էր Թուրքիայի վարչապետ Ահմետ Դավութօղլուն՝ իր հույն գործընկերոջ հետ: Ֆուտբոլային խաղը տեղի է ունեցել նոյեմբերի 17-ին: Հատկանշական է հատկապես այն հանգաամնքը, որ 2 թիմերը վերջին 8 տարվա մեջ առաջին անգամ էին հանդիպում դաշտում: 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Փարիզում ահաբեկչությունների շարք է տեղի ունեցել: Անհայտ անձինք կրակ էին բացել քաղաքի ռեստորաններից մեկում, երեք պայթյուն գրանցվել էր «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտակայքում, որտեղ տեղի էր ունենում Ֆրանսիայի և Գերմանիայի հավաքականների ընկերական հանդիպումը և որին ներկա էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:Բացի այդ, «Բատակլան» համերգասրահում ռոք համերգի ընթացքում անհայտ անձինք պատանդ էին վերցրել հանդիսատեսին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more