▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրք ծայրահեղականը սպառնացել է «հայերի որսի դուրս գալ» Կարսի փողոցներում

 

Գորշ գայլերի «Ülkü ocaklar» (Իդեալիստական օջախներ) անվամբ ծայրահեղական աջակողմյան երիտասարդական կառույցի Կարսի մասնաճյուղի ղեկավար Թոլգա Ադըգյուզելը, խիստ վրդովվել է այն հանգամանքից, որ ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանը համերգ է կազմակերպել հայոց հինավուրց մայրաքաղաք Անիի ավերակներում:
Միջանկյալ նշենք, որ վերոհիշյալ կառույցը գործում է Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) հովանավորությամբ և համարվում դրա երիտասարդական թևը:
Թուրքական «Radikal» պարբերականի համաձայն՝ Ադըգյուզելը մամուլի ասուլիս է հրավիրել, որի ժամանակ արտահայտել է իր վրդովմունքը: Բացի այդ սպառնալիքներ է հնչեցրել Թուրքիայում իրենց այդքան ազատ զգացող հայերի հասցեին:
Վերջինս մեղադրել է հայերին և 1915 թվականի և Խոջալուի դեպքերի կապակցությամբ և սպառնագին հարց հնչեցրել. «Հիմա ի՞նչ, մենք էլ Կարսի փողոցներում հայի որսի դուրս գա՞նք»:
Ադըգյուզելը մեղադրել է նաև բոլոր այն թուրք լրագրողներին ու պաշտոնյաներին, որոնք իր համոզմամբ աջակցում են Թուրքիայում գործունեություն ծավալող հայերին: Նա հայերին կոչ է արել ճանաչել իրենց չափն ու սահմանը և չփորձել չափել թուրքերի համբերությունը: Թուրք պաշտոնյան նաև նշել է, որ օրինակ, թուրքերը չեն կարող գալ Հայաստան ու ազատորեն միջոցառում կազմակերպել հայերի համար սուրբ որևէ վայրում: Նա սպառնացել է, որ նման դեպքերի կրկնության դեպքում իրենք այլ անհարժեշտ միջոցներ կձեռնարկեն:
Հիշեցնենք, որ  «Լոյս ի լուսոյ» խորագրով համերգի շրջանակներում Տիգրան Համասյանը հայ ազգային երաժշտության նմուշներ է ներկայացնում Թուրքիայի, Հայաստանի, Վրաստանի, Լիբանանի, Ֆրանսիայի, Բելգիայի, Շվեդիայի, Չեխիայի, Բրիտանիայի, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի 100 եկեղեցիներում։
Ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանի և Երևանի պետական կամերային երգչախմբի կողմից իրականացվող «Լոյս ի լուսոյ» համերգաշարի մեկնարկը Թուրքիայում տրվել է հունիսի 21-ին` պատմական Անիի ավերակներում: Անիում տեղի ունեցած համերգին հաջորդելու են ևս մի քանիսը` հունիսի 23–ին` Վանի Աղթամար կղզում, հունիսի 25–ին` Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում, հունիսի 27–ին` Կայսերիի (հայկական Կեսարիա) Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, հունիսի 29–ին` Թուրքիայի միակ հայկական Վաքըֆլը գյուղի հայկական եկեղեցում: Նախագծի ավարտը Թուրքիայում հունիսի 30–ին է Ստամբուլում` ջազային փառատոնի շրջանակներում:

ermenihaber.am-ը գրում է.Գորշ գայլերի «Ülkü ocaklar» (Իդեալիստական օջախներ) անվամբ ծայրահեղական աջակողմյան երիտասարդական կառույցի Կարսի մասնաճյուղի ղեկավար Թոլգա Ադըգյուզելը, խիստ վրդովվել է այն հանգամանքից, որ ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանը համերգ է կազմակերպել հայոց հինավուրց մայրաքաղաք Անիի ավերակներում: Միջանկյալ նշենք, որ վերոհիշյալ կառույցը գործում է Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) հովանավորությամբ և համարվում դրա երիտասարդական թևը:Թուրքական «Radikal» պարբերականի համաձայն՝ Ադըգյուզելը մամուլի ասուլիս է հրավիրել, որի ժամանակ արտահայտել է իր վրդովմունքը: Բացի այդ սպառնալիքներ է հնչեցրել Թուրքիայում իրենց այդքան ազատ զգացող հայերի հասցեին:Վերջինս մեղադրել է հայերին և 1915 թվականի և Խոջալուի դեպքերի կապակցությամբ և սպառնագին հարց հնչեցրել.

«Հիմա ի՞նչ, մենք էլ Կարսի փողոցներում հայի որսի դուրս գա՞նք»:Ադըգյուզելը մեղադրել է նաև բոլոր այն թուրք լրագրողներին ու պաշտոնյաներին, որոնք իր համոզմամբ աջակցում են Թուրքիայում գործունեություն ծավալող հայերին: Նա հայերին կոչ է արել ճանաչել իրենց չափն ու սահմանը և չփորձել չափել թուրքերի համբերությունը: Թուրք պաշտոնյան նաև նշել է, որ օրինակ, թուրքերը չեն կարող գալ Հայաստան ու ազատորեն միջոցառում կազմակերպել հայերի համար սուրբ որևէ վայրում:

Նա սպառնացել է, որ նման դեպքերի կրկնության դեպքում իրենք այլ անհարժեշտ միջոցներ կձեռնարկեն: Հիշեցնենք, որ  «Լոյս ի լուսոյ» խորագրով համերգի շրջանակներում Տիգրան Համասյանը հայ ազգային երաժշտության նմուշներ է ներկայացնում Թուրքիայի, Հայաստանի, Վրաստանի, Լիբանանի, Ֆրանսիայի, Բելգիայի, Շվեդիայի, Չեխիայի, Բրիտանիայի, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի 100 եկեղեցիներում։Ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանի և Երևանի պետական կամերային երգչախմբի կողմից իրականացվող «Լոյս ի լուսոյ» համերգաշարի մեկնարկը Թուրքիայում տրվել է հունիսի 21-ին` պատմական Անիի ավերակներում: Անիում տեղի ունեցած համերգին հաջորդելու են ևս մի քանիսը` հունիսի 23–ին` Վանի Աղթամար կղզում, հունիսի 25–ին` Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում, հունիսի 27–ին` Կայսերիի (հայկական Կեսարիա) Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, հունիսի 29–ին` Թուրքիայի միակ հայկական Վաքըֆլը գյուղի հայկական եկեղեցում: Նախագծի ավարտը Թուրքիայում հունիսի 30–ին է Ստամբուլում` ջազային փառատոնի շրջանակներում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more