Թունիսից մինչև Միջին Ասիա եղած երկրները "սարքել" են իմպերիալիստական երկրները իրենց աշխարքաղաքական ու տնտեսական շահերից ելնելաով: Սիրիան, Լիբանանը և հարևան երկրները ստեղծվել են Սաքս-Պիկո ֆրանս-բրիտանական պայմանագրով: Նույնիսկ այսօրվա Սիրիայի դրոշը անգլիացի գեներալն է հնարել: Ալժիր, Թունիս, Եգիպտոս և մյուս երկրների /էլ չեմ ասում աֆրիկյան/ սահմանները քանոնով են գծվել` քարտեզի վրա: Նույնիսկ Իրանը իր այսօրվա սահմանների, իսկ գուցե գոյության համար պարտական է Բիրտանիային ու Ռուսաստանին: Իսկ եթե ավելի խորը գնանք, ապա էթնոքաղաքականությունը առաջինը կիրառել են բյուզանդացիները և դրա դրսևորումներից էր հայերի վերաբնակեցումները` բուն Հայաստանից դեպի կայսրության խորքերը և Բալկաններ:
Այդ ամենի մասին շատ լուրջ գրականություն կա:
Ազգեր են ստեղծվել ու ոչնչացել ըստ նախորոք որոշված սխեմաների: Նույնն էլ Հայաստանը` 1828-ին այսօրվա Հայաստանի բնակչության 22 տոկոսն է հայ եղել /ըստ Լեոյի մոտ բերված պաշտոնական վիճակագրական տվյալների/, որոնց մի զգալի մասն էլ բոշաներն էին: Ռուսներին պետք էր Թուրքիայի, Ադրբեջանի ու Միջին Ասիայի մուսուլմանների արանքը քրիստոնյաների սեպ սարքել ու դրա համար հենց առաջին տարում, 1828-ին Սևանի ափը մաքրեցին թյուրքերից` կարափափախներից: Հետո մուսուլմաններին հանում էին, հայերին լցնում: "Էթնոպալիտական" հենց ռուսների հնարած գիտությունն է, որը առաջինը սկսել է կիրառել մի ռուս գեներալ Կովկասը նվաճելու ժամանակ: Ազգեր ու ցեղեր էին ոչնչացվում ու «հնարվում» նրանց կառավարելի դարձնելու համար: Սակայն երբ «ստեղծված» ազգերի ամբիցիաները մեծանում էին, նրանց տարբեր միջոցներով թուլացնում էին: Ազգերի, էթնոսների, կրոնական համայնքների բալանսը արդյունավետ կառավարման միջոցներ էին:Հետո դա սկսեցին կիրառել անգլիացիները և մյուսները:
Այսօր էթնոզտումներ և վերաբնակեցումներ են սկսվել Մերձավոր Արևելքում ու չզարմանաք, որ դա շարունակվի Կովկասում, Միջին Ասիայում….:
Պատմական փաստերը պետք չէ հերքել, ուղղակի այլ բան է, որ պետք է սեփական շահերը ունենալ: «Օդնակո» հաղորդման Լեոնտևը ընդամենը հիշեցրել է պատմությունը, որից պետք է դասեր քաղել, այլ ոչ թե անիմաստ հերքել հայտնի ճշմարտությունները:
Թունիսից մինչև Միջին Ասիա եղած երկրները «սարքել» են իմպերիալիստական երկրներ՝ իրենց աշխարքաղաքական ու տնտեսական շահերից ելնելով: Սիրիան, Լիբանանը և հարևան երկրները ստեղծվել են Սաքս-Պիկո ֆրանս-բրիտանական պայմանագրով: Նույնիսկ այսօրվա Սիրիայի դրոշը անգլիացի գեներալն է հնարել: Ալժիր, Թունիս, Եգիպտոս և մյուս երկրների /էլ չեմ ասում աֆրիկյան/ սահմանները քանոնով են գծվել` քարտեզի վրա: Նույնիսկ Իրանը իր այսօրվա սահմանների, իսկ գուցե գոյության համար պարտական է Բիրտանիային ու Ռուսաստանին:
Իսկ եթե ավելի խորը գնանք, ապա էթնոքաղաքականությունը առաջինը կիրառել են բյուզանդացիները և դրա դրսևորումներից էր հայերի վերաբնակեցումները` բուն Հայաստանից դեպի կայսրության խորքերը և Բալկաններ:
Այդ ամենի մասին շատ լուրջ գրականություն կա: Ազգեր են ստեղծվել ու ոչնչացել ըստ նախօրոք որոշված սխեմաների: Նույնն էլ Հայաստանը` 1828-ին այսօրվա Հայաստանի բնակչության 22 տոկոսն է հայ եղել /ըստ Լեոյի մոտ բերված պաշտոնական վիճակագրական տվյալների/, որոնց մի զգալի մասն էլ բոշաներն էին:
Ռուսներին պետք էր Թուրքիայի, Ադրբեջանի ու Միջին Ասիայի մուսուլմանների արանքը քրիստոնյաների սեպ սարքել ու դրա համար հենց առաջին տարում, 1828-ին Սևանի ափը մաքրեցին թյուրքերից` կարափափախներից: Հետո մուսուլմաններին հանում էին, հայերին լցնում:
«Էթնոպալիտական» հենց ռուսների հնարած գիտությունն է, որը առաջինը սկսել է կիրառել մի ռուս գեներալ Կովկասը նվաճելու ժամանակ: Ազգեր ու ցեղեր էին ոչնչացվում ու «հնարվում» նրանց կառավարելի դարձնելու համար: Սակայն երբ «ստեղծված» ազգերի ամբիցիաները մեծանում էին, նրանց տարբեր միջոցներով թուլացնում էին: Ազգերի, էթնոսների, կրոնական համայնքների բալանսը արդյունավետ կառավարման միջոցներ էին:
Հետո դա սկսեցին կիրառել անգլիացիները և մյուսները: Այսօր էթնոզտումներ և վերաբնակեցումներ են սկսվել Մերձավոր Արևելքում ու չզարմանաք, որ դա շարունակվի Կովկասում, Միջին Ասիայում….: Պատմական փաստերը պետք չէ հերքել, ուղղակի այլ բան է, որ պետք է սեփական շահերը ունենալ: «Օդնակո» հաղորդման Լեոնտևը ընդամենը հիշեցրել է պատմությունը, որից պետք է դասեր քաղել, այլ ոչ թե անիմաստ հերքել հայտնի ճշմարտությունները:
Ստեփան Դանիելյան