▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թումանյանական հեքիաթի օր՝ արդեն 10-րդ անգամ

 

 Այս տարի փառատոնն իրականացվում է որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի 70-ամյակին նվիրված և նույնպես ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանի նախաձեռնությամբ Երևանում կազմակերպված ու ՀՀ առաջին տիկին Ռ. Սարգսյանի հովանու ներքո անցկացված՝ «Տիկնիկները հանուն խաղաղության և միջմշակութային երկխոսության» համաշխարհային երթի և տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնի օրգանական շարունակություն: Միաժամանակ, «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային 10-րդ փառատոնի անցկացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում, որին նվիրված միջոցառումների շարքում էր ընդգրկված նաև համաշխարհային երթը: 
  «Թումանյանական հեքիաթի օր» 10-րդ հոբելյանական փառատոնը նաև նպատակ ունի շեշտադրելու Մեծ եղեռնի շրջանում Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի որբախնամ և հայրենանվեր գործունեությունը:
 Փառատոնի մասնակիցները կլինեն Ծիծեռնակաբերդում, որտեղ «Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին», «Հայոց ցեղասպանության մանուկ զոհերի հիշատակին» մակագրություններով երիզված ժապավեններով ծաղկեպսակներ կզետեղեն Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնը` ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանը,  արդեն տասերորդ տարին է, ինչ Լոռու մարզում կազմակերպում է «Թումանյանական հեքիաթի օր” խորագիրը կրող տիկնիկային թատրոնների միջազգային ամենամյա փառատոնը: Փառատոնի կայացմանը մշտապես նպաստել և աջակցել են ՀՀ Նախագահի աշխատակազմը, ՀՀ մշակույթի նախարարությունը, Լոռու մարզպետարանը, հիմնադրամներ, կազմակերպություններ, ընկերություններ: Փառատոնի հիմնադիր հովանավորն էր Բաց հասարակության ինստիտուտի Հայաստանի օժանդակության Հիմնադրամը: Այս տարի փառատոնն իրականացվում է որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի 70-ամյակին նվիրված և նույնպես ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանի նախաձեռնությամբ Երևանում կազմակերպված ու ՀՀ առաջին տիկին Ռ. Սարգսյանի հովանու ներքո անցկացված՝ «Տիկնիկները հանուն խաղաղության և միջմշակութային երկխոսության» համաշխարհային երթի և տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնի օրգանական շարունակություն: Միաժամանակ, «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային 10-րդ փառատոնի անցկացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում, որին նվիրված միջոցառումների շարքում էր ընդգրկված նաև համաշխարհային երթը:   «Թումանյանական հեքիաթի օր» 10-րդ հոբելյանական փառատոնը նաև նպատակ ունի շեշտադրելու Մեծ եղեռնի շրջանում Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի որբախնամ և հայրենանվեր գործունեությունը: Փառատոնի մասնակիցները կլինեն Ծիծեռնակաբերդում, որտեղ «Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին», «Հայոց ցեղասպանության մանուկ զոհերի հիշատակին» մակագրություններով երիզված ժապավեններով ծաղկեպսակներ կզետեղեն Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Փառատոնի մեկնարկը տեղի ունեցավ սեպտեմբերի 5-ին, Դսեղ գյուղում՝ Հովհ. Թումանյանի հուշարձանին ծաղկեպսակների զետեղման արարողությամբ: Նույն օրը Վանաձորի Հայկի հրապարակից տեղի ունեցավ երթ դեպի Շ. Ազնավուրի անվան մշակույթի պալատ, որտեղ թատերականացված ուրախ տոնախմբությունից հետո սկսվեցին փառատոնի առաջին ներկայացումները: Դրանք կցուցադրվեն Վանաձորում, Լոռու մարզի տարբեր քաղաքներում, գյուղերում ու ավաններում: Փառատոնի ավարտին մասնակից թատրոններին և նրանց կողմից տրված ներկայացումներին կշնորհվեն մրցանակներ և պատվոգրեր: Փառատոնի օրերին կտրվեն տիկնիկային արվեստի վարպետության և տիկնիկագործության դասեր, ամենօրյա երեկոյան ակումբներ, կանցկացվեն էքսկուրսիաներ, կցուցադրվեն տեսաֆիլմեր: Փառատոնին մասնակցելու են տիկնիկային թատրոններ Վրաստանից, Լիտվայից, Ռուսաստանի Դաշնությունից, Իտալիայից, Ուկրաինայից, Թուրքմենստանից և Բուլղարիայից, ինչպես նաև թատրոններ Արցախից, Հայաստանի տարբեր մարզերից: Փառատոնի ներկայացումները կդիտեն հազարավոր երեխաներ և մեծահասակներ, որոնց համար փառատոնի շրջանակներում անցած տասը տարիներին ցուցադրվել են 72 արտասահմանյան տիկնիկային ներկայացումներ: Ամեն օր գործելու է «Երեկոյան ակումբը», որի ընթացքում կայանալու են ներկայացումների քննարկումներ, մտքերի փոխանակումներ, հանրահայտ տիկնիկային գործիչների կողմից տրվելու են վարպետության դասեր: Կանցկացվի սեմինար «Տիկնիկներն հանուն խաղաղության», «Երջանիկ մանկություն՝ երջանիկ ապագա», «Տիկնիկային գործիչների դերը պատերազմների և ահաբեկչական գործողությունների արդյունքում առաջ եկած ստրեսային ապրումների հաղթահարման գործում», և «Վերականգնողական գործունեությունը մանկատներում և հատուկ հաստատություններում» թեմատիկ քննարկումներով:

Լուսանկարները՝ Գերման Ավագյանի

72157658250001972

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more