Լրագրող Գայանե Զարգարյանը լուսանկար է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրառմամբ․
«Ես տենց էլ չջոկեցի, վերջը էդ տորթ էր, թե՞ Յարս... Մարս էլ կթռներ էդ տորթը․․․ Ամենեւին որեւէ անձնական խնդիր չունենալով Շողերինա Ալեքսանյանի դեմ, մի պարզ հարց. Հետաքրքիր ա. ո՞նց են մարել մոմերը...կարող ա 911-ն էլ ա դեպքի վայրում եղել....
Բա որ ու տորթի 4-րդ հարկում հրդեհ բռնկվեր․․․Հետաքրքիր ա ՞ ինչ կար տորթի պահեստներում ու նկուղային հարկերում... հը՞, Ալեքսանյանն ապրած կենա...
Տնաշեններ....էլի Շնորհավոր, առողջ եղեք ու խաղաղ.... բայց բարձրահարկ շենքին համարժեք տորթ էիք պատվիրել, որ ի՞ նչ անեիք... Սովորաբար, Հոբելյարից տորթը մի փոքր պետք է կոլոտ լինի, որ գոնե գագաթն երեւա...Դե ինչ ասեմ. էդքանն արել արել էիք, մի վերելակն ինչ ա...էդ հարցն էլ լուծեիք ու վերջ․․․ ԼՐԻՎ ջախջախած ունենք հակառակորդներին բոլոր։
Հ.Գ1
Ուղղակի ձեր լավ ախպեր Նիկոլ Փ-ին հուշեք, պարոն Ալեքսանյան ախպերություն ա գիտենք.... որ մեր երկրում վերջում էս ռազմերի տորթեր դնելու տեղ ունենանք...»։
Ավելի ուշ, լրագրողը նաև գրել է․ «Ձեր ցավը տանեմ, տորթի տեղը՝ մի հատ տանկ առնեիք...Թե չգիտեք. եկեք տանեմ ցույց տամ թե ինչ օրի ենք...»։