▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տոնավաճառների կազմակերպումը և Մալաթիայի առևտրականների խնդիրը

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Մալաթիա տոնավաճառի աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում: Թեպետ վաղ առավոտյան գնացել են աշխատանքի, բայց հրաժարվել են բացել իրենց տաղավարները: Նրանք պահանջում են իջեցնել տաղավարների վարձավճարները: Տոնավաճառի աշխատակիցներն իրենց պահանջի հիմքում դնում են այն փաստարկը, թե վերջին շրջանում առևտի տեմպերը նվազել են և իրենք ի վիճակի չեն լինում վճարել իրենց վարձավճարները:

Հարկ է նշել, որ թե բացօթյա և թե փակ տոնավաճառների վաճառքի կազմակերպման հարցում գոյություն ունի մրցակցություն և ոլորտի բարգավաճման գործում էական դեր ունեն նաև աշխատակիցների և սեփականատերերի հարաբերություններն և փոխզիջումային գործելակերպը: Այս հանգամանքներով պայմանավորված` կան տոնավաճառներ, որոնք կարողանում են արդյունքներ գրանցել` ի տարբերություն մյուսների:

Միևնույն ժամանակ, տոնավաճառների կազմակերպումը պետության կարգավորման դաշտից դուրս է, իսկ այն դեպքում, երբ տոնավաճառների աշխատակիցները բողոքում են վարձավճարներից, ապա գոյություն ունի երկու տարբերակ` վարձավճարի հարում հասնել համաձայնության տոնավաճառի տնօրինության հետ կամ տեղափոխվել մեկ այլ տոնավաճառ, որտեղ պայմանները կլինեն ընդունելի:

 

Մանե Զաքարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more