▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տոնական միջոցառումներ` սոցիալական տարբեր խմբերի և սիրիահայ ընտանիքների երեխաների համար

Ավանդույթի համաձայն` Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպվող հանդիսություններում մեծ տեղ են զբաղեցնում մանկական միջոցառումները: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, քաղաքապետարանի կողմից այս տարի ևս կազմակերպվել են ամանորյա տոնական միջոցառումներ` թվով 4000 երեխաների համար: Ըստ այդմ, դեկտեմբերի 25-28-ը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում երեխաները կդիտեն Հ. Թումանյանի հեքիաթի մոտիվներով բեմադրված «Ձախորդ Փանոսի նոր արկածները» տոնական երաժշտական ներկայացումը:

Առաջին օրվա ներկայացումներից մեկին ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը, ով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորել է դահլիճում հավաքված երեխաներին ու նրանց ընտանիքներին՝ Ամանորի և Սուրբ Ծննդի առիթով և վստահեցրել, որ նման նախաձեռնությունները շարունակական բնույթ կկրեն: Ներկայացումն այս օրերին կդիտեն անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների երեխաներ, հաշմանդամ երեխաներ, սիրիահայ ընտանիքների երեխաներ, տարբեր սոցիալական խմբերի երեխաներ։


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more