Գարնանային շնչով առլեցուն Հյուսիսային պողոտայում վաղ առավոտից տիրում էր տոնական բարձր տրամադրություն: Օրվա խորհրդին համահունչ զգեստավորված ժպտադեմ երիտասարդները, հեքիաթի գարնանային այգի-հարթակի վերածված պողոտայում քայլող կանանց և աղջիկներին սիրով փոխանցում էին քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական բացիկներն ու բազմերանգ վարդեր:
Բոլոր կանանց ընձեռված էր նաև տեղում լուսանկարվելու և հաճելի երաժշտություն ունկնդրելու հնարավորություն: Հյուսիսային պողոտայի մթնոլորտն իսկապես ջերմ ու տոնական էր:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն