▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տո Բիբինի հերն էլ անիծած՝ մերն էլ վրեն

«Ինչպես 4 տարի առաջ «բերաններին փրփուր» համոզում էին, որ եթե չթանկացնեն տրանսպորտը, Երևանը կոլապսի կենթարկվի, այնպես էլ հիմա են խոսում էներգետիկ համակարգի մասին, սակայն մեր պանծալի երիտասարդները հաղթեցին այդ վաշխառու տզրուկներին և չթողեցին, որ թանկացում լինի: Արդեն հաջողության հասել են, ու իշխանությունները պետք է մտածեն լուծում գտնելու մասին»,-այսօր՝  լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցի մասին՝ ասաց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:

ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն էլ ասաց, որ սա իրոք քաղաքացիական հասարակության ծնունդ է:

Ինչ վերաբերում է թալանին, ապա նրա կարծիքով, եթե թալան կա, ապա դրա ծայրն ուրիշ տեղ է թաքնված.

«Բաշխիչ ցանցերում  Բիբինը 60.000 եվրո է ստանում, և նրա վերադասը թույլ չի տա, որ  նա թալանի»,-նկատեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Գուրգեն Եղիազարյանը չհամաձայնեց վերջինի հետ՝ նշելով, որ այդ ցանցն իրավունք չունի իրեն այսպես պահել.

«Բիբինը ռուս կլինի, ամերիկացի, թե ֆրանսիացի, ինձ համար միևնույն է: Բիբինը ընդամենը Բիբին է ու այդ ձևակերպումը լավագույն կերպով տվել են երիտասարդները»:

Գուրգեն Եղիազարյանը նկատում է՝ Բիբինին չպետք է կապել Պուտինի հետ.

«Շրջափակման մեջ գտնվող Ռուսաստանում Պուտիը վեր կացավ, եկավ ու ասաց, որ Ցեղասպանություն եղել է: Հիմա Բիբինին կապում են նրա հետ: Տո Բիբինի հերն էլ անիծած՝ մերն էլ վրեն»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more