|
«Ադրբեջանը, Թուրքիան և Իրանն ընդհանուր դիրքորոշում ունեն տարածաշրջանում տրանսպորտային նախագծերի իրականացման հարցում։ Եթե Հայաստանն իրեն նորմալ դրսևորի, կարող է շահել այդ գործընթացից»,- ասել է Ալիևը՝ տնտեսական համագործակցության կազմակերպության հինգշաբթի կայացած գագաթաժողովում։
«Լեռնային Ղարաբաղում հակամարտությունն ավարտվել է, այն արդեն անցյալում է։ Այժմ մենք մտածում ենք ապագայի մասին։ Սկսել ենք տրանսպորտային նախագծերի քննարկումը, որոնք տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համար միավորում են շատ երկրների»,- ասել է նա։ «Նոր միջանցքը, որն անցնելու է Զանգեզուրով և Ադրբեջանի հիմնական մասը կապելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ու Թուրքիայի հետ, նոր հնարավորություններ կստեղծի տրանսպորտային ոլորտում: Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետություններին հրավիրում ենք Զանգեզուրի միջանցքը շահագործելու»,- նշել է այդ երկրի ղեկավար: |
Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետություններին հրավիրում ենք Զանգեզուրի միջանցքը շահագործելու․ Ալիև
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more



