▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թմրամոլությունը երիտասարդության շրջանում արդեն անցել է վտանգավորության կարմիր գիծը

Այսօր տեղեկացա, որ Հայաստանում թմրամոլությունը երիտասարդության շրջանում արդեն անցել է վտանգավորության կարմիր գիծը: Մանավանդ երիտասարդության շրջանում լայն տարածում է գտել: Մասնագետների հետ զրույցից պարզեցինք, որ ամենավտանգավոր թմրանյութերը, որոնք վերջին շրջանում Հայաստանում լայն տարածում են գտել երիտասարդների շրջանում «Սփայս» և «Կրոկոդիլ» տեսակի թմրանյութերն են: «Սփայս» տեսակի թմրանյութեր օգտագործողների մոտ հոգեկան շեղումներ են առաջանում, իսկ «Կրոկոդիլ» տեսակի թմրանյութն էլ ամբողջովին քայքայում է օրգանիզմը՝ առաջացնելով անգամ փտախտ: Բարոյախրատական ճառեր չեմ ուզում կարդալ, ուղղակի կցանկանայի, որ մեր երիտասարդությունը հնարավորինս առողջ ապրելակերպով ապրի՝ չվտանգելով նաև հետագա սերունդների առողջությունը:

Անինա Հովհաննիսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more