▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թիրախում «ԹԵԼ-ՍԵԼ»-ն է․ ինչպես է ստվերվում ընկերության աշխատանքը

Վերջին շրջանում թե՛ սոցիալական ցանցերում և թե՛ տարբեր լրատվամիջոցներով պարբերաբար տեղ են գտնում մանիպուլացիոն տարատեսակ հրապարակումներ ընկերության գործունեության, այդ թվում՝ տրանսպորտային միասնական համակարգի ներդրման հետ կապված։ Լինում են  նաև վերլուծություններ՝  ոչ ճիշտ հաշվարկների եւ եզրահանգումների հիման վրա։

«ԹԵԼ-ՍԵԼ»-ը 18 տարվա պատմություն ունեցող ընկերություն է և իր անցած ճանապարհով ձեռք է բերել վստահություն և հաճախորդների մեծ բանակ։ 

«ԹԵԼ-ՍԵԼ»-ը դասական օրինակ է՝  ինչպես ստարտափը վերածել բաց բաժնետիրական ընկերության։ Սա տարիների քրտնաջան աշխատանքի արդյունք է, որին մասնակից են եղել հարյուրավոր աշխատակիցներ։ Եվ ազնիվ չէ ոչ հավաստի, տարաբնույթ մեկնաբանություններով ստվերել նրանց աշխատանքը։ Որպես կոմերցիոն ընկերություն՝ «ԹԵԼ-ՍԵԼ»-ը, իր իրավասության շրջանակում, միշտ եղել է բաց և թափանցիկ, նաև շատ զուսպ ու հավասարակշռված վարքագիծ դրսևորել հանրային դաշտում։ Ընկերության ֆինանսական հաշվետվությունները, բաժնետիրական կազմը և իրականացվող աշխատանքները հրապարակային են և հասանելի բոլորին։ Փորձել այս համատեքստում ինչ որ բացահայտումներ գտնել անտրամաբանական, ուղղակի կամ անուղղակի կապեր հայտնաբերել՝ խիստ գեղարվեստական բովանդակություն է դառնում։

Անդրադառնալով մայրաքաղաքի տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման ծրագրին՝ առաջին հերթին շատերի մոտ այդ թվում՝ լրագրողների, հարց է առաջանում որ՞ն է այս ծրագրում «ԹԵԼ-ՍԵԼ»-ի շահը։ Մեկ անգամ ևս ուզում ենք հանրությանը և մեր գործընկերներին  որոշ մանրամասներ ներկայացնել։

Ի սզբանե Տրանսպորտային նախագծի շրջանակներում ընկերության կոմերցիոն նպատակը եղել է և կա բացառապես նոր օգտատերերի ներգրավումը։ 

Բիզնեսում կա շատ պարզ հասկացողություն՝ մեկ հաճախորդի ներգավման համար նախատեսված մարքեթինգային ծախս (Acquisition cost per user): Ընկերությունը դա կարող է անել տարբեր գործիքների միջոցով, որոնցից մեկն էլ նման նախագծի իրականացմանը մանսակցությունն է և ներդրում կատարելը։
Այս նպատակը հետապնդելով՝ընկերությունը մասնակցել է հրապարակային մրցույթին և արդյունքում հաղթող ճանաչվել։

Նախագծի շրջանակում կատարվել են բազմաթիվ ծավալուն ներդրումներ համակարգի արդիականացման համար․ նոր սարքավորումներ տրանսպորտային միջոցներում, ծրագրային ապահովում և դրա սպասարկում, մետրոպոլիտենում սպասարկող դրամարկղների արդիականացում, անցարգելների տեղադրում, տերմինալների միջոցով տրանսպորտային տոմսերի տրամադրում և այլն։ Համակարգի սպասարկման որակը բարելավելու նպատակով մենք ընդլայնել ենք մեր սպասարկման կենտրոնը (Call center), տեխնիկական սպասարկման անձնակազմը։

Այո՛,սկզբնական շրջանում ընկերության օգտատերերի քանակն աճեց, սակայն մեկանգամյա տոմսերի ներմուծմամբ՝ դրամապանակի գրավչությունն էապես նվազեց։ Այսինքն, դրամապանակում գրանցված օգտատերերը նախընտրեցին մեկանգամյա տոմսերի առավել հարմարավետ գործիքները։

 Ի վերջո ասել, թե այս ծրագրից ընկերությունը ստացել է գերշահույթներ՝ իրականության հետ աղերս չունի։ Դրանում համոզվելու համար ուղղակի պետք է դիտարկել ընկերության 2024 թ․ ֆինանսական արդյունքները, որոնք հրապարակված են անկախ աուդիտի կողմից իրականացված հաշվետվությունում։ Համեմատել 2022/2023/2024 թվականների արդյունքները և փորձել գտնել գերշահույթներ։ Դիցուկ, եթե 2022 թվականին ընկերության շահույթը եղել է 3,5 մլրդ դրամ, ապա 2024-ին՝ մոտ 1,6 մլրդ դրամ։ Այդուհանդերձ, այս ծրագրիը մեզ համար կարևոր նշանակություն ունի, քանի որ ընկերության համար առանձնահատուկ տեղ ունի սոցիալական պատասխանատվությունը։

Մենք բազմիցս նշել ենք, որ ընկերությունը բացառապես հանդիսանում է նախագծի ֆինանսական օպերատորը։

Մենք շնորհակալ ենք այն բոլոր օգտատերերին, ուղևորներին, ակտիվիստներին, լրագրողներին, ովքեր պարբերաբար բարձրաձայնում են համակարգի թերացումների և խնդիրների մասին։Այդ ամենին մենք հետևողական ենք և դա մեզ օգնում է կատարելագործվել, շտկել, վերացնել թերացումները, հնարավորինս լավը դարձնել համակարգը։ Ի վերջո այս նախագիծը մաշտաբային է և ժամանակի ընթացքում անընդհատ բարելավվելու կարիք ունի։ 

Տրանսպորտի սակագների չափը, վճարման եղանակները, սակագնային փաթեթների զանազանությունը, ժամկետները և դրանց արժեքը՝  ընկերության կառավարման տիրույթից դուրս են և իրականացվում են միայն քաղաքային իշխանությունների կողմից։

Ի դեպ, համակարգն ամբողջությամբ 2028 թվականին փոխանցվելու է Երևանի քաղաքապետարանին։

Անցած տարի ընկերությունը իրականացրել է բաժնետոսմերի հրապարակային տեղաբաշխում։ Այսինքն, «ԹԵԼ-ՍԵԼ»-ը դառնալով բաց բաժնետիրական ընկերություն՝ հրապարակային թողարկել է 11 % հավելյալ բաժնետոմսեր, ինչպես նաև հետագայում 1%-ը տրամադրվել է աշխատակիցներին՝ բաժնետիրացման ծրագրի շրջանակում, իսկ 11 %-ը՝ հրապարակային վաճառքի։ Ավելի քան 3600 բաժնետերեր հավատացել են մեզ՝ դառնալով ընկերության մի մասնիկը․ արդեն իսկ ստացել են իրենց ներդրումների դիմաց համապատասխան դիվիդենդներ։ Ընկերությունն ապահովել է ներդրողների համար շուրջ 9% եկամտաբերություն։ Ի դեպ, ընկերության բաժնետեր են ինչպես ֆիզիկական անձ հանդիսացող բաժնետերերը, այնպես էլ ինստիտուցիոնալ խոշոր ընկերությունները։ Ընկերության բաժնետոմսերը  ցուցակված են և ներկայումս էլ ցանկության դեպքում ֆիզիկական անձ կամ ընկերություն դրանք կարող է գնել բորսայից։ Սա մեզ համար պարտավորեցնող է՝ էլ ավելի առաջ շարժվելու և նոր նախագծեր իրագործելու համար։

Մի քանի կարևոր նկատառում․

․Ընկերությունը գործում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տրված արտոնագրերի և կարգավորումների շրջանակում, ինչպես նաև վերահսկողության ներքո։
․Մեր գործունեությունն իրականացնում ենք միջազգային ստանդարտներին և լավագույն փորձին համապատասխան։ 
․Մենք կատարում ենք հսկայական ներդրումներ ընկերության անվտագային համակարգերի գերժամանակակից դարձնելու ուղղությամբ։
․Մենք պատասխանատու ենք մեր բոլոր հաճախորդների համար և հրապարակային հաշվետու ենք մեր բոլոր բաժնետերերի հանդեպ։
Ինչպես  նշված է մեր կարգախոսում՝ «ԹԵԼ-ՍԵԼ»-ը դա մարդիկ են» և որպեսզի այդ մարդկանց աշխատանքն ըստ արժանվույն գնահատվի՝ մեր օգտատերերին և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին խնդրում և հորդորում ենք անհարկի չշահարկել «ԹԵԼ-ՍԵԼ»-ի անունը և հրապարակել ճշտված տեղեկատվություն։ 


«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more