▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիրապետողը, դժբախտաբար, շահն է, ոչ թե իրավունքը. Արամ Առաջինը խոսել է նաև Երուսաղեմի խնդրի մասին

Սուրբ ծննդյան  պատարագի  պատգամի վերջին բաժնում  Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինն անդրադարձել է նաև Երուսաղէմի հարցին՝ ասելով.  «Երուսաղէմի պատմութիւնը ծանօթ է բոլորին։ Երուսաղէմի ինքնութիւնն ու կարեւորութիւնը եւս ծանօթ են բոլորին։ Հետեւաբար Երուսաղէմի գծով միակողմանի մօտեցում ցուցաբերել ընդունելի չէ։ Ի հեճուկս տեղւոյն ժողովուրդին իրաւունքներուն, զէնքի ուժով կատարուած բռնագրաւումը օրինականացնելը միջազգային օրէնքի դէմ է։ Երուսաղէմի գծով չենք կրնար անտեսել միջազգային օրէնքի տուեալները. միաստուածեան կրօններու իրաւունքները, աւանդութիւններն ու սրբութիւնները։ Չմոռնանք նաեւ, որ Երուսաղէմի մէջ Հայ եկեղեցին իր իրաւունքները ունի։ 638 թուականէն սկսեալ Երուսաղէմի մէջ հայոց Պատրիարքութիւն հիմնուած է, ուր 97 պատրիարքներ ունեցած ենք. հայկական եկեղեցիներ, ուխտավայրեր, ինչպէս նաեւ հայկական համայնք գոյութիւն ունին հոն, եւ մեր եկեղեւցւոյ իրաւունքները պատմական ու իրաւական ճանաչում ունին։ Չենք կրնար միակողմանի մօտեցումով, Երուսաղէմը Իսրայէլի մայրաքաղաքը հռչակելով անտեսել այս բոլորը։ Նման մօտեցումներ փաստօրէն անարդարութիւնը կը խորացնեն, կրօններու ու ժողովուրդներու միջեւ նոր տագնապներ կը յառաջացնեն ու Միջին Արեւելքի խաղաղութեան ընթացքը կը խանգարեն»,-ասել է  Նորին Սրբութիւնը ու  Քրիստոսի Ս. Ծննդեան տոնի առիթով կոչ է ուղղել քաղաքական ու կրոնական պատասխանատուներին, որ պաղեստինյան հարցի, ինչպես նաև  անարդարության զոհ գնացող բոլոր ժողովուրդներին  դիմագրաված տագնապներին  մոտենան արդարության, ինքնորոշման ու մարդկային իրավունքների սկզբունքներից մեկնելով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more