▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիկին Հրանուշը կանմահանա պատմության մեջ որպես Սփյուռքը քանդած նախարարուհի

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Այն, որ Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունները երբեմն երբեմն կարողանում են այնպիսի իրավիճակներ ստեղծել, կամ այնպիսի իրավիճակուներում հայտնվել, որ իրականությունը երկրում ամենահամեստ գնահատականներով համեմատելի է կամ ծուռ հայելիների թագավրության կամ աբսուրդի թատրոնի, հայտնի է հանրապետության գրեթե յուրաքանչյուր քաղաքացու: Սակայն այն, որ նույնիսկ մեր իշխանությունների շղթայում կան "անգերազանցելի գլուծգործոցներ", ովքեր միաժամանակ նաև տառապում են նարցիսիզմով, աստիճանաբար արդեն հայտնի է դառնում լայն մասսաներին: Երբ ներկայիս պաշտոնավարող նախագահի կողմից ստեղծվեց Սփյուռքի նախարարությունը, շատերի մոտ տարակույսներ առաջացան, քանի որ չկար նման նախարարություն ունենալու նախադեպ ու մեղմ ասած նաև կարիք: Դեռ այն ժամանակ շատերը քննադատեցին` նման նախարարություն ունենալը նպատակահարմար չգտնելով: Սակայն մեծ հաշվով ըմբռնումով մոտեցան, քանի որ ունենք հանրապետության բնակչությունից երեք անգամ ավելի մեծ սփյուռք որն աճում է անընդհատ: Կարծես ամեն բան հարթվեց ու անցավ դեռ տարիներ առաջ ու բոլորը հույսեր կապեցին այդ նախարարության հետ: Սակայն հուսախաբությունը, առաջին հուսախաբությունը չուշացավ, երբ կառույցի ղեկավար նախարարուհին հայնտվեց մեղմ ասած անհարմար ու հիմար վիճակում` ընդունելով սովորական շառլատանին իր մոտ ու մեծարելով նրան որպես դարիս մեծագույն տիեզերագնացի: Դժվարն առաջինն էր ու հուսախաբությունները հաջորդեցին իրար գրեթե ամենօրյա սկզբունքով, երբ մեկ նախարարության աշխատակազմն էր արևելյան շողոքորթության դասակն օրինակով ծփծփան ծննդյան շնորհավորանք հղում իր տիրակալուհի նախարարուհուն, մեկ նախկին մամլո խոսնակի կողմից "ցնցվածներին" ուղղված հակադարձում հաղորդագրություններ էին նետվում ասպարեզ սովորական կռվազան կնոջ ոճով, թույնով ու բառապաշարով, իսկ ամենաթարմ օրինակն էլ արդեն նախարարուհու հայտնի ժողովրդական ֆոլկլորում անեկդոտի թեմա դարձած "արի տուն կամչես գալիս` ջհանդամ գաս` տուր հազար դոլար" ծրագրի բարձրաձայնումն էր Թանկյանին ուղղված քննադատությամբ համեմաված: Այս մեկից հետո մի փոքր ամեն բան հանգիստ էր ու կարելի էր նույնիսկ մտածել, որ մինչ ամառային արձակուրդային սեզոն այս անհասկանալի կառույցն իր գոյության մասին այլևս չի ազդարարի սկանդալային գործողություններով: Սակայն պարզվում է, որ ամեն բան դեռ նոր է սկսվելու և առջևում է: Հասարակության կողմից սիրված կայքերից մեկը` news-book.am-ը փորձել է իմանալ, թե անցնող երեք տարվա կտրվածքով ինչ գործուղումների է մեկնել տիկին Հրանուշ Հակոբյանը: Եվ ստացվել է բավական զավեշտալի պատկեր`

2013 թվական.

Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետություն
Փարիզ, Մարսել (Ֆրանսիայի Հանրապետություն
Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն)
Վարշավա, Լյուբլին (Լեհաստանի Հանրապետություն)
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)
Բրյուսել (Բելգիայի Թագավորություն)
Դեսին (Ֆրանսիայի Հանրապետություն)
Բեռլին (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն)
Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)

2014 թվական

Լիսաբոն (Պորտուգալիայի Հանրապետություն)
Բարսելոնա (Իսպանիայի Թագավորություն)
Բրյուսել (Բելգիայի Թագավորություն)
Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն)
Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն)
Թբիլիսի (Վրաստան)
Բուենոս Այրես (Արգենտինայի Հանրապետություն )
Մոնտեվիդեո (Ուրուգվայի Արևելյան Հանրապետություն)
Սանտյագո (Չիլիի Հանրապետություն)
Իրանի Իսլամական Հանրապետություն
Ամման (Հորդանանի Հաշիմյան Թագավորություն)
Վալետա (Մալթայի Հանրապետություն)
Լոնդոն (ՄԵծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն)
Թբիլիսի (Վրաստան)
Լուսինյան և Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն)
Աթենք (Հունաստանի Հանրապետություն)
Նիկոսիա (Կիպրոսի Հանրապետություն)

2015 թվական

Քուվեյթի Պետություն
Բեյրութ (Լիբանանի Հանրապետություն)
Կանեբրա և Սիդնեյ (Ավստրալիայի Միություն)
Հռոմ (Իտալիայի Հանրապետություն)
Կանադա
Վաշինգտոն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ)

Ու սա միայն մեկ նախարարուհու ճամփորդություններն են: Բարոյական որոշակի նկատառումներից ելնելով չենք փորձի հաշվարկել յուրաքանչյուր գործուղման միայն ճանապարհածախսը` միայն մոտավոր կնշենք, որ խոսքը տասնյակ հազարավոր դոլարների մասին է այն դեպքում, երբ ..... երկրի սոցիալական. տնտեսական ու ֆինանսական վիճակը մեղմ ասած` "փայտիկին թքած" վիճակում է: Տպավորությունն այնպիսին է, որ տիկին նախարարուհին ցանկանում է մրցել Բահրեյնի էմիրի կին շեյխա Մոզայի, կամ Միացյալ թագավորության միապետուհի Եղիսաբեթ երկրորդ թագուհու հետ: Եթե անկեղծ ես սպասում էի, որ ցուցակում կլինի նաև Վանուատուն և Սվազիլենդը, սակայն երևի այս տարի տիկին Հակոբյանը հասցնի այս երկրներ ևս այցելել, չէ որ առջևում ամառային "կայֆերի" սեզոնն է:
Ի դեպ, Հալեպից Երևան միակողմանի թռիչքի տոմսն արժի մոտ հինգ հարյուր դոլար ու այնտեղ ծայրահեղ ծանր վիճակ է: Սա արդեն տիկին Հրանուշը պետք է ի պաշտոնե իմանա ու փորձի օգտակար լինել. այլապես վերջնականապես կանմահանա պատմության մեջ որպես Սփյուռքը քանդած նախարարուհի:

Հարություն Հարությունյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more