▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիգրանաշենը չի կարող անցնել Ադրբեջանին, Հայաստանն արդեն շատ է զիջել. Ռոբերտ Քոչարյան

Տիգրանաշենը չի կարող անցնել Ադրբեջանին, Հայաստանն արդեն շատ է զիջել: Վայքում քարոզարշավի ընթացքում ասել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Իշխանությունները Կիրանցում բավական մեծ տարածքներ հանձնեցին Ադրբեջանին, մինչդեռ միայն 2 շաբաթ առաջ են հաստատել դելիմիտացիայի նորմատիվային փաստաթղթերը, սա նշանակում է, որ Կիրանցում հողերը հանձնել են առանց նորմատիվային փաստաթղթերի։

Սա ևս մեկ քրեական գործ է, որը Նիկոլ Փաշինյանը շալակել է։ Ինքն առանց փաստաթղթերի, առանց քարտեզների արել է դելիմիտացիա։ Նման հարցերը ուղղակի չեն կարող կտոր-կտոր լուծվել։ Ընդհանուր մոտեցումը պետք է որոշվի, հստակեցվի և միայն վերջնական դառնալուց հետո՝ պրակտիկ հողի վրա պետք է արվի գործողություն, իսկ Տիգրանաշենը չի կարող անցնել Ադրբեջանին, ուղղակի բացառվում է։

Թեև ես չեմ զարմանա, որ մեր գազամուխը հայտնվի իրենց տիրապետության տակ, դեպի Վրաստան գնացող մեր հիմնական մայրուղու ինչ-որ հատվածներ ևս հայտնվեն իրենց վերահսկողության տակ։ Այդ պատճառով օր առաջ պետք է ուղղակի ազատվել սրանցից»։

***

«Ինչո՞ւ եք անընդհատ բզում: Ինչի՞ եք մեր գլխին փորձանք բերում: Ռուսների հետ ով շփվել է, գիտի, համբերատար կսպասեն, բայց որ ջղայնանան, պրոբլեմ ենք ունենալու»,-Վայոց ձորում քարոզարշավի ժամանակ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին ու ՀՀ իշխանության վարած քաղաքականությանը, ասել է Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «ՀՀ իշխանությունը հետևողականորեն վատթարացնում է հարաբերությունները ՌԴ-ի հետ: 2-3 ամիս է՝ ասում եմ՝ մի արեք, փորձանք եք բերելու ժողովրդի գլխին, գինը դուք չեք տալու, ժողովուրդն է տալու....Արդեն հետևանքները կան»,- հավելել է նա:

info@asekose.am/095519696
Հասարակություն more