▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիգրան Խզմալյանի ԱՆԿԵՂԾ հարցազրույցը haqqin.az-ին

Ազերիական haqqin.az լրատվական կայքը հարցազրույց է վերցրել հայտնի կինոռեժիսոր և հասարակական գործիչ Տիգրան Խզմալյանից...Հարցազրույցն ընթերցելիս գալիս ես այն եզրակացության, որ հարցազրույց տվողը ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ է...Նա չի կարող համակերպվել այն արատավոր երևույթների հետ, որոնք կան ՀՀ-ում...Տ.Խզմալյանի շատ դրույթների հետ ես ել եմ համաձայն...

Կան տեսակետներ,որոնց հետ ԲԱՑԱՐՁԱԿ համաձայն չեմ...Բայց ինձ այս պարագայում այլ բան է հետաքրքրում...Իսկ ու՞մ է հարցազրույց տալիս մեր ճանաչված համերկրացին...Աշխարհի ԱՄԵՆԱԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ և Հայաստանի ԲԱՐԵԿԱՄ երկրներից մեկի՞ լրատվամիջոցին...Ես այս հարցազրույցին շատ դրական կվերաբերվեի,եթե այն տպագրվեր,ասենք, լեհական,ֆրանսիական կամ կանադական որևէ պարբերականում...Բայց ո՛չ ՄԵԶ ԹՇՆԱՄԻ համարող ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ և իր ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ կեցվածքով հայտնի այս ԶԼՄ-ում...Հարցազրույցը կարդալիս կարելի է գալ այն եզրակացության,որ ՀԱՅԵՐԻ ու սև և սպիտակ ոչխարների ԹՇՆԱՄԻՆԵՐԸ նույնն են՝Ռ.Քոչարյան, «վաղարշապատցի մի երկու գեներալ»,Ս.Սարգսյան...

Տ.Խզմալյանը երևի լավ չգիտի,թե իրենից հարցազրույց վերցրած կայքի «տերը» ինչե՛րի միջով է անցել և դարձել Ի.Ալիևի ՍՊԱՍԱՎՈՐԸ...Շատ ուրախ կլինեի,եթե պարոն Խզմալյանը ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆՆԵՐ տաներ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև...Խոսեր Ադրբեջանում իշխանությունը հորից որդուն անցնելու մասին,խոսեր ԱՆՁԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԻ մասին,որը կա հարևան երկրում,խոսեր 3,5-4 միլիոն կոյունլուների մասին,որոնք հացի գումար վաստակելու համար մեկնում են «ՀԱՐՈՒՍՏ» Ադրբեջանից,խոսեր ադրբեջանցի քաղբանտարկյալների մասին,խոսեր Ի.Ալիևի պետական մակարդակով ՀԱՅԱՏՅԱՑՈՒԹՅՈՒՆԸ քարոզելու մասին՝բերելով մի քանի ՎԱՌ օրինակներ...Խոսեր Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների վիճակի մասին և շատ այլ բաների մասին,որոնք կան «ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ» և մեր  «ԲԱՐԵԿԱՄ» Հեյդարիստանում... 

Հ.Գ.Կրկին նշեմ,որ Տ.Խզմալյանի հարցազրույցը երկրի մասին մտածող ՀԱՅՐԵՆԱՍԵՐԻ հարցազրույց է...Սակայն մեր ճանաչված համերկրացին պետք է լավ գիտակցի,թե ում է այն տալիս՝ ի նկատի ունենալով և՛ երկիրը,և՛ ԶԼՄ-ն...Պետք է լավ ԻՄԱՆԱ,որ եթե ինքն ապրեր Ադրբեջանում և ներկայացներ այնտեղի ԻՐԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՈՒՆԸ,ապա ՎԱՂՈՒՑ հայտնված կլիներ ԲԱՆՏՈՒՄ կամ ԳԵՐԵԶՄԱՆՈՒՄ՝ինչպես Խ.Իսմայիլովան,Արիֆ և Լեյլա Յունուսները,Ռ.Միրկադիրովը,Գ.Մամեդովը,Է.Հուսեյնովը և շատ ուրիշներ...Ու այս մարդկանց մեղքը միայն այն է,որ նրանք ՀԿ-ների մակարդակով համագործակցել են հայերի հետ կամ քննադատել Ի.Ալիևին....Իսկ վերջում ավելացնեմ,որ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ մասին խոսում են ԱԶԱՏՆԵՐԻ,այլ ոչ թե ՍՏՐԿՈՒԹՅՈՒՆԸ մարմնավորող երկրներից մեկի կայքի հետ...

Գագիկ Համբարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more