▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիգրան Ուրիխանյանը վայր է դնում մանդատը, հեռանում է նաև Կենտրոն TV-ից

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեծարգո հայրենակիցներ, հայտնում եմ, որ եկել է աշխատանքային լիազորություններս դադարեցնելու պահը: Պատճառների մասին կխոսեմ ավելի ուշ: Վստահ եղեք` քիչ չի թվա, և շատերն են երկար տխրելու: Ցավով հայտնում եմ, որ դադարեցրել եմ նաև «Ճշմարտության պահը» հեռուստանախագիծը Կենտրոն TV եթերում: Հուսամ, որ ընդամենը հինգ թողարկմամբ կարողացա ձեզ ներկայացնել մակարդակով բանավեճի կուլտուրա: 

     Առջևում երկար ճանապարհ ունենք, վաղվա օրը լի է հաղթանակներով...»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more