▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիգրան Ուրիխանյանը դուրս է գալիս ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից և կգործի անկախ պատգամավորի կարգավիճակով

Բարգավաճ Հայաստան խորհրդարանական խմբակցությունը հայտարարում է, որ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին դիմում է ներկայացրել խմբակցության կազմից դուրս գալու վերաբերյալ, տեղեկացնում է ԲՀԿ մամուլի ծառայությունը:



«Տիգրան Ուրիխանյանը Բարգավաճ Հայաստան խորհրդարանական խմբակցության կազմում անցել է երկարամյա քաղաքական ճանապարհ, սակայն այս փուլում պատգամավորի մոտեցումներն ու սկզբունքները համահունչ չեն Բարգավաճ Հայաստան խմբակցության մոտեցումների հետ: Այդ իսկ պատճառով այս պահից սկսած Բարգավաճ Հայաստան խորհրդարանական խմբակցությունը դադարեցնում է համագործակցությունը Տիգրան Ուրիխանյանի հետ: Վերջինս իր գործունեությունը շարունակելու է անկախ պատգամավորի կարգավիճակով»,– ասվում է ԲՀԿ համագործակցությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more