Տիգրան Բարսեղյանը ճանաչվել է Սլովակիայի Նայք Լիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։
«Մեր ընտրանու կիսապաշտպանը մրցաշրջանն ավարտել է 20 գոլով՝ այս ցուցանիշով կիսելով լավագույն ռմբարկուի կոչումը իր խաղընկեր Դավիդ Ստրելեցի հետ»,- նշված է հաղորդագրությունում: