«Տիգրան Ավինյանի ենթական սպառնում է ինձ»․ Արթուր Չախոյան
Բլոգեր Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Տիգրան Ավինյանի ենթական սպառնում է ինձ։
Հետո էլ ասում եք՝ հեղափոխություն եք արել։ Բայց իրականությունը այն է, որ առերևույթ հենց ՔՊ-ի պատվերով իմ շքամուտքում մահափորձ է տեղի ունեցել, որի համար մինչ օրս ոչ ոք պատասխանատվություն չի կրել, այն դեպքում երբ մահափորձ կատարած անձը հայտնի է։
Իսկ հիմա՝ օրը ցերեկով Դավթաշենի վարչական շրջանի ղեկավարը սպառնում է քաղաքացուն, այն դեպքում երբ նա պետք է զբաղված լինի համայնքի բարելավմամբ, ոչ թե քրեական ենթամշակույթով։
Սա է այսօրվա «թավշյա իշխանության» իրական դեմքը՝ խուլիգանների և ոչ կոմպետենտ անձանց հավաքածու։
Թե բա ստեղ են ասում՝ «տենց հանձնարարող տղա էիր»…
Հանձնարարեիր, որ Շուշիից Սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանը հեռացնեին, որ թշնամին չպղծեր»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet