▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիգրան Ավինյանը Լիլիթին ֆոտոխցիկ է նվիրում․․․սա ընտրակաշառք կամ բարեգործական արգելքի խախտու՞մ չէ․․․Գոհար Ղումաշյան

«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Գոհար Ղումաշյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարներով․ 

Առանց թիրախավորելու Լիլիթին, հրավիրում եմ Դանիել Իոաննիսյանի և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ուշադրությունը:

Իրադարձություն 1. Ես հեռուստացույց եմ ԽՈՍՏԱՆՈՒՄ քաղաքացուն։ Արդյունքը՝ աղմկոտ ձերբակալություն և քրեական գործ՝ «ընտրակաշառքի» մեղադրանքով։

Իրադարձություն 2. ՔՊ նախընտրական ցուցակի պատգամավոր Տիգրան Ավինյանը Լիլիթին ֆոտոխցիկ է ՆՎԻՐՈՒՄ։ Արդյունքը՝ սիրուն տեսանյութեր, PR և լիակատար լռություն իրավապահների կողմից։

Հարց 1 – Արդյո՞ք Ավինյանին գաղտնալսել են։

Հարց 2 – Ինչու՞ սա ընտրակաշառք կամ բարեգործական արգելքի խախտում չէ։

Հարց 3 – Սա երկակի ստանդա՞րտ է, թե՞ ոչ։

info@asekose.am/095519696
Հասարակություն more