Լրագրող Գալուստ Նանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մարգարիտա Սիմոնյանի վերլուծության շուրջ՝ երբ «վերլուծաբանությունը» դառնում է բիսետկայի բամբասանք
Որոշ ինքնակոչ «քաղաքագետներ» ու «վերլուծաբաններ»՝ Հ1-ի, ՀԺ-ի, Արարատնյուզի կամ նման միկրոֆոնների առաջ, իրենց թույլ են տալիս վիրավորել Մարգարիտա Սիմոնյանին՝ մինչև անգամ «յուղոտ մազերով տիկին» անվանելով։ Պատճառը մեկն է՝ նա ասում է այն, ինչ նրանք չեն համարձակվում լսել։
Բայց եկեք չմոռանանք մի պարզ փաստ. Մարգարիտա Սիմոնյանը բազմիցս ընդգրկվել է աշխարհի 50 ամենաազդեցիկ կանանց ցանկում։ Իսկ դուք՝ ոչ։ Եվ երբ չես եղել ազդեցություն ունեցող որևէ հարթակում՝ մնում է հարձակվել նրա վրա, ով եղել է ու կա այդտեղ։
Եվ այո՛, երբ նա ասում է, որ Հայաստանը դառնում է ԱՄՆ-Իրան նոր առճակատման հարթակ, դա սենսացիա չէ, այլ ցավոտ ճշմարտություն, որին չենք ուզում նայել աչքերի մեջ։
Ու երբ կնոջ խոսքին պատասխանում են ոչ թե փաստարկով, այլ արտաքինով՝ դա ոչ թե քաղաքական քննադատություն է, այլ կոմպլեքս, տգիտություն և ներքին դատարկություն։
Ի վերջո՝ ոչ բոլորն են լսվում միջազգային բեմում, ոմանք ընդմիշտ մնում են տեղական աղմուկի շրջանակներում»։
Դիտեք նաև՝