▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեղում ցույց տանք գյումրեցու ուժը.galatv.am

 

galatv.am-ը գրում է.Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող գյումրեցի մի խումբ երիտասարդներ այսօր ժ.18:00-ին հավաքվելու են Գյումրու կենտրոնական հրապարակում, նախատեսում են իրականացնել ավտոերթ, որից հետո, ինչպես երիտասարդներից Տարոն Գրիգորյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց, տեղի կունենան ինքնաբուխ ակցիաներ:
Նրանք գյումրեցիներին կոչ են անում ակտիվ մասնակցություն ցուցաբերել այսօրվա ակցիային ու տեր կանգնել իրենց պահանջին. այն է՝ ոչ մի լումա ավելի չվճարել:
«Հավաքվելու ենք հերթական անգամ մեր բողոքի ձայնը բարձրացնելու, քանի որ գյումրեցին ավելի գումար չի պատրաստվում վճարել սպառած էլեկտրաէներգիայի դիմաց: Սա մի քանի հոգու խնդիր չէ, սա բոլորիս խնդիրն է, ու թող ոչ-ոք չմտածի, թե մեր պայքարը կարող է անարդյունք լինել: Ո՛չ՝ մենք հաղթանակին մոտ ենք, պետք է հավատանք մեր հաղթանակին ու միասնական պայքարենք: Բոլորը թող հասկանան, որ տանը կամ պատերի տակ խոսելով ոչ մի բան չի փոխվում, պետք է դուրս գալ փողոց, հասնել Գյումրու Վարդանանց հրապարակ ու բոլորին ցույց տալ, որ պահանջատեր է Գյումրու բնակիչը: Այնպես որ բոլորս այսօր ժամը 18:00-ին լինենք Գյումրու կենտրոնում ու բոլորին ցույց տանք նաեւ, թե որքան զորեղ է գյումրեցու ուժն ու թասիբը»,-նշեց Տարոն Գրիգորյանը:

galatv.am-ը գրում է.Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող գյումրեցի մի խումբ երիտասարդներ այսօր ժ.18:00-ին հավաքվելու են Գյումրու կենտրոնական հրապարակում, նախատեսում են իրականացնել ավտոերթ, որից հետո, ինչպես երիտասարդներից Տարոն Գրիգորյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց, տեղի կունենան ինքնաբուխ ակցիաներ:

Նրանք գյումրեցիներին կոչ են անում ակտիվ մասնակցություն ցուցաբերել այսօրվա ակցիային ու տեր կանգնել իրենց պահանջին. այն է՝ ոչ մի լումա ավելի չվճարել:

«Հավաքվելու ենք հերթական անգամ մեր բողոքի ձայնը բարձրացնելու, քանի որ գյումրեցին ավելի գումար չի պատրաստվում վճարել սպառած էլեկտրաէներգիայի դիմաց: Սա մի քանի հոգու խնդիր չէ, սա բոլորիս խնդիրն է, ու թող ոչ-ոք չմտածի, թե մեր պայքարը կարող է անարդյունք լինել:

Ո՛չ՝ մենք հաղթանակին մոտ ենք, պետք է հավատանք մեր հաղթանակին ու միասնական պայքարենք: Բոլորը թող հասկանան, որ տանը կամ պատերի տակ խոսելով ոչ մի բան չի փոխվում, պետք է դուրս գալ փողոց, հասնել Գյումրու Վարդանանց հրապարակ ու բոլորին ցույց տալ, որ պահանջատեր է Գյումրու բնակիչը: Այնպես որ բոլորս այսօր ժամը 18:00-ին լինենք Գյումրու կենտրոնում ու բոլորին ցույց տանք նաեւ, թե որքան զորեղ է գյումրեցու ուժն ու թասիբը»,-նշեց Տարոն Գրիգորյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more