▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տեսնես՝ Նազոն ի՞նչ է զգում․․․»

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Միքայել Սրբազանի հետ շատ մոտ ենք եղել անհիշելի ժամանակներից, վերջին տարիներին նաև վիճել ենք, երբեմն նեղացել իրարից, պատճառը քաղաքական որոշակի հարցերն էին։
Կար մի ժամանակ, երբ Բաղդասարյան Նազելին մեր մարզում մարզպետ էր, մեր հարաբերություններն էլ չապազանց սրված, ինչպես ցանկացած քպ-ականի հետ։ Մի օր հանդիպեցինք Սրբազանի հետ, էդ թեմայով վիճեց, թե բա դու չգիտես, որ իրեն իմ աղջկա նման եմ սիրում, մեր մոտ է մեծացել և այլն... Ծանր էր տարել, որ դրան գեշ փչացնում էի, ես էլ տակ չմնացի, ասի իմ համար մեկ է, իմ ազգի թշնամու զինվորը իմ թշնամին է, անկախ տարիքից, սեռից, մի խոսքով մի քանի ամիս խռով էի։
Մի օր իրեն հարիր ոճով (էդ ոճը միայն իրեն ճանաչողները գիտեն), զանգեց, թե «այ Մոջահետ, էս ո՞ւր ես կորել, չլինի նեղացել ես...»։
Սրբազանի համար մեծ ցավ եմ ապրում, տեսնես Նազոն ի՞նչ է զգում, հասկանո՞ւմ է, որ իր բարեկեցության ու հավակնությունների համար է նաև Սրբազանը բանտում, որ իրեն իր աղջիկը համարող մարդը լրիվ ապօրինի, հանիրավի ազատազրկվել է, հասկանո՞ւմ է, որ իր շեֆը քանի կա, իր երբեմնի սիրելի հայր Սրբազանը հնարավորություն չի ունենալու ազատություն ստանալու։
Ինչքան ընկաք, ինչքան բարոյապես ոչնչացաք, ինչքան եմ ձեզ խղճում իմ նախկին ընկերներ, որ բռնիք քպ դառնալու անպատվաբեր ուղին, խղճում եմ, բայց երբեք ոչ մեկիդ հանդեպ գթասիրտ չեմ լինելու»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more