Տեսչական ստուգումների գլխավոր նպատակը տնտեսվարողի գործունեությունը օրենքի շրջանակում պահպանելն ու զգաստության մեջ պահելն է: Այդ ստուգումները կարևոր են, բայց դրանք ունեն նաև բացասական կողմ: Հաճախակի ստուգումների հետևանքով տնտեսվարողներն իրենց զգում են ճնշված և հաճախ էին բողոքում այս թեմայով:
Այս խնդիրը թեթևացնելու նպատակով վարչապետը կես տարի ժամկետով կասեցրեց տեսչական ստուգումները: Հուսանք սա կօգնի գործարար խավին գործել ավելի անկաշկանդ և բարելավել աշխատանքային միջավայրը: