Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Պատերազմը ցույց տվեց մեր բացերը բոլոր ասպարեզներում. ազգային անվտանգության տեսանկյունից ինձ համար չափազանց կարևոր է նկատել նաև համաշխարհային տարբեր կրոնական կառույցների հայաստանյան ներկայացուցիչների դերը: Մեր թույլ տված սխալներն այսօր մեր դեմ են դուրս գալիս: ՀՀ-ի նման յուրատիպ աշխահագրական ու հարևանական դիրք ունեցող երկրներում ուղղակի էնդեմիկ օրենքներ են պետք, ու տարատեսակ մասնատող ու զոմբիացնող կառույցները երկրում օրինականացնելը մեր անվտանգությանն է հարվածում: Մի՞թե գերազանցիկ աշակերտի կոմպլեքսով եվրոպային հաճոյանալու համար արժեր էսքան «ընկնել», երբ նույն եվրոպան այսօր չի էլ «նկատում» մեր խոշտանգված տղաների մարմնինները: Իրավապաշտպանները, որ պինդ բռնում են բանակից հրաժարվողի ձեռքը ու ասում պուպուշ է, այսօր ինչո՞ւ նրանց պաշտպանությանը չեն հանձնված, ինչո՞ւ պիտի զինծառայությունից հրաժարվողի անվտանգության ապահովումը ստանձնի ուրիշի զավակը՝ հաճախ նաև կյանքի գնով:
Սա «Եհովայի վկաների» մասին՝ հավելելով մի դեպք. մասնագիտական չեզոք զրույցներից մեկում նրանցից մեկին հարցրի՝ինչու զենք չեք վերցնում, պատասխանեցին, մենք խաղաղություն ենք ուզում ու մեր եղբայրները մեզ հետ աղոթում են նաև մեզ համար թշնամի երկրներում,եթե մենք զենք վերցնել դադարենք, նրանք էլ կդադարեն ու բոլորս կաղոթենք: Հիմա ոչ մասնագիտական ու ազգային նկատառում նրա այդ պատասխանին՝ իսկական «զոմբիի» պատասխան. Տեսա՞ք, որ սկսվեց պատերազմը նրանց կողմից, ո՞ւր է զենքդ ու դեռ դա էլ բավական չէ, քամուն եք տալիս մեր բյուջեն՝ եվրոդատարաններ դիմելով ու հալածյալ ներկայանալով:
Հիմա անցնենք իրենց ուղղադավան կոչողներին:
Նրանք, երբ պետք է, իրենց համարում են համաշխարհային կառույցի մաս, երբ պետք է՝ ինքնիշխան: Որպես հետաքրքրված անձ, մի անգամ օգտվեցի Հյաստանում գործող նրանց գրականությունից, որտեղ հանդիպեցի Ուլֆ Էքմանի գիրքը տվյալ կրոնական կառույցի մասին՝ որպես հիմնական գրականություն՝ Աստվածաշնչից հետո: Բայց, արի ու տես, երբ Էքմանը, զգալով իր սխալը, հրաժարվեց իր իսկ ստեղծած ուսմունքից, նրանք շտապեցին դավաճանել նրան՝ ասելով, որ մարդը «արդեն լավ չի». Օրերս նույնպես ականատես եղանք նման մի բանի. մամուլում տարածվեց, որ Ադրբեջանում գործող «Կյանքի խոսք» կրոնական կառույցն ագրեսիվ կերպով քարոզում է Արցախի բռնազավթման օգտին, իսկ նույն այդ կառույցի Հայաստանյան ներկայացուցիչները նորից շտապեցին հիշեցնել, որ իրենք առանձին կառույց են: Հարց՝ եթե առանձին եք, ապա ինչ՞ու եք նույն անվան տակ, եթե առանձին եք, ապա ինչո՞ւ եք կրկնում որ աշխարհով մեկ կրոնով ձեր եղբայրները ձեզ հետ աղոթում են:
Իսկ հիմա հարց մեր պետությանը, ազգային անվտանգության հայեցակարգը մշակողներին՝ չե՞ք կարծում, որ փոքրամասնությունը հաճախ խախտում է մեծամասնության իրավունքներն ու զգացումները: Կրոնական Օրենսգիրքը թե՛ բարեփոխումից առաջ, թե՛ հետո ուներ կետ, որտեղ նշվում էր, որ նման կառույցների գործունեությունը կկասեցվի, եթե սպառնան ազգային անվտանգությանը: Ո՞ւ...