Տեղեկացրել էինք, որ «Իմ քայլը» քաղաքացիական շարժմանը միացել են նաև «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցները: Նրանք գործադուլ են հայտարարել՝ փակելով տոնավաճառին հարող փողոցները՝ խոչընդոտելով մեքենաների ընթացքին:
Ավելի ուշ ցուցարարներին մոտեցել են ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ` իր կողմնակիցներով և փորձել են ցրել բողոքի ակցիան:
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես է Սամվել Ալեքսանյանը քացով խփում ցուցարարի մեքենային: