Համացանցում է հայտնվել մի տեսանյութ, որում Ռիչարդ Մադլենյանի՝ «Ոստիկանի երգ» ստեղծագործության հիման վրա նկարահանած տեսահոլովակի կադրերը միքսված են օրեր առաջ Բաղրամյան պողոտայում առավոտյան 5:30 տեղի ունեցած դեպքերի հետ, երբ ոստիկանները ջրցան մեքենաներով և բռնի ուժով ցրել էին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող ժողովրդին:
Նշենք, որ ըստ տեսանյութի հեղինակի՝ տվյալ տեսանյութը ոստիկանների կողմից արդեն իսկ հեռացվել է Youtube-ից:
Ստորև ներկայացնում ենք օրիգինալ տեսահոլովակը, իսկ մոնտաժված տարբերակն առաջարկում ենք դիտել՝ այստեղ: