▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրվել է 1.265.000 խախտում

«Ճանապարհապարեկային ծառայության կողմից կազմված արձանագրությունների քանակը 2014 թվականի սկզբին  381.000 էր, հիմա սպասում ենք մոտ 450.000: Տեսալուսանկարահանող սարքերով տարեսկզբին արձանագրվել է 1.265.000 խախտում, բայց, քանի որ աճ է նկատվել, ապա ամենայն հավանականությամբ տարին կավարտվի 1.800.000 խախտումով»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ավտովարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլես» ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:

Էդուարդ Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ վերջին 3 տարում զոհերի թիվը նվազել է 2.7 տոկոսով.

«Սա նշանակում է, որ 2015թ. վերջին նախատեսվում է մինչեւ 272 զոհ: Հետիոտնային խախտումների հետեւանքով տեղի ունեցած պատահարների զոհերի թիվը նախատեսվում է, որ 8 կլինի: Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա համեմատ այդ տեսակ պատահարների հետեւանքով զոհվել է 4 մարդ»,-նշեց «Աքիլես» ՀԿ-ի նախագահը՝ հիշեցնելով, որ կանխատեսումներն անում է նախորդ տարիների և 2015թ. առաջին եռամսյակի տվյալների համեմատության միջոցով:

Asekose.am-ի թղթակցի հարցին, թե վթարները հիմնականում ինչի՞ հետևանքով են լինում, Էդուարդ Հովհաննիսյանը պատասխանեց.

«Հիմնական պատճառը արագությունն է, հետո այն, որ հետիոտնային անցման վրա չեն պահպանում երթևեկության կանոնները: Եթե մեքենաներից մեկը զիջում է հետիոտնին, ապա մյուսը փոխանակ գա, կանգնի ու զիջի, հակառակն է անում: Հետիոտն անցնում է ու վթարը պատրաստ է: Օրինակ՝ Դավթաշենի Տիգրան Պետրոսյան փողոցի խաչմերուկի վերաբերյալ Քաղաքապետարանին ուղղված նամակում նշում էինք, որ անհրաժեշտ է տարանջատել հետիոտնային անցումը ավտոբուսի կանգառից, մեզ չպատասխանեցին»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more