▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսակի կռիվ է գնում.Գագիկ Գինոսյան

Կարող են գոյատևել միայն այն ազգերը, որոնք ունեն սեփական մշակույթ, իսկ մնացածը պետք է վերանան:  Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Կարին» ավանդական երգի-պարի խմբի ղեկավար Գագիկ Գինոսյանը:

Նրա կարծիքով՝  Արմենչիկը վաստակավոր արտիստի կոչում ստանալու համար արժանի չէր.

«Բայց, քանի՞  անգամ է Արմենչիկ ցուցադրվում, քանի անգամ՝ Կոմիտաս և ո՞ւմ ենք գովազդում: Կարծում եմ, որ տեսակի կռիվ է գնում և ինչ-որ չափով մարտահրավեր է: Հայրիկ Մուրադյանը մահացավ առանց որևէ կոչումի ու  նման շատ մարդիկ: Լավ կլիներ, որ գնայիք և պարզեիք՝ ինչի՞ համար, ո՞ր վաստակի»,-նկատեց Գագիկ Գինոսյանը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more