▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսահոլովակի տեսքով փոքրիկ եւ շատ խորիմաստ ֆիլմ են ստացել. Նարեկ Մակարյանը՝ նոր տեսահոլովակի մասին

Տեսահոլովակի տեսքով փոքրիկ եւ շատ խորիմաստ ֆիլմ են ստացել. Նարեկ Մակարյանը՝ նոր տեսահոլովակի մասին


Life.panorama.am-ը գրում է.  Շատ շուտով Նարեկ Մակարյանը հանդիսատեսի դատին կհանձնի իր շատ սպասված «Հավատա» տեսահոլովակը, որի բյուջեն կազմել է մոտ 25.000 դոլար:

«Տեսահոլովակը նկարահանվել է դեռ անցյալ տարի: Տեսարանները բավականին շատ են, քանի որ ողջ տեսահոլովակը չորս տարբեր պատմությունների մասին է, որոնց ընդհանրացնում է մեկ բան՝ ապրելու ցանկությունը: Նկատեմ, որ տեսահոլովակը բավականին որակյալ է, թող անհամեստություն չթվա, բայց Հայաստանում նման որակի տեսահոլովակի ես չեմ հանդիպել եւ սա ասում եմ ոչ թե նրա համար, որ իմն է, այլ դրանում կհամոզվեն դիտողները»,- զրույցում նշեց Նարեկ Մակարյանը:

Երգչի փոխանցմամբ՝ տեսահոլովակի իրականացման համար հավաքվել է պրոֆեսիոնալ անձնակազմ. «Մենք շատ պրոֆեսիոնալ թիմ էինք ընտրել, ովքեր կարողացան ամեն բան իրականացնել մեր պատկերացրածին համաձայն: Տեսահոլովակի ռեժիսորն է մոսկվայաբնակ Զառա Նազարյանը, ում մտքերը իրականացրեց օպերատոր Սուրեն Թադեւոսյանը, եւ մեր համագործակցության արդյունքում ստացանք հրաշալի արդյունք: Կարծում եմ, սա այն երգերից եւ տեսահոլովակներից է, որը կարելի է համարել մնայուն արժեք, այն տարիների ընթացքում միեւնույն է իր արժեքը չի կորցնի: Ի դեպ, երգի հեղինակը Ժակլին Թադեւոսյանն է, ով հայտնի երգահան չէ, բայց նրա հետ կապված է շատ հետաքրքիր պատմություն, որի մասին ես կխոսեմ տեսահոլովակի թողարկումից հետո միայն: Ժակլինի ստեղծած երգին իր գործիքավորմամբ ուրույն ձեռագիր է տվել Էդգար Ալեքսանյանը, ով ներկայացնում է «Duetro Studio»-ն»,- պատմեց երգիչը:

Ի դեպ, տեսահոլովակում նկարահանված դերասանների մեծ մասը Ռուսաստանից են եղել. «Քանի որ չորս տարբեր պատմություններ են ներկայացված տեսահոլովակում, հետեւաբար ներգրավված են մեծաքանակ դերասաններ, որոնց մեծ մասը ռուսներ են: Առհասարկ, պետք է շեշտեմ, որ այս տեսահոլովակի վրա աշխատել են 50 տարբեր մասնագետներ, մեզ մոտ ամեն աշխատանք համակարգված էր, ամեն բան արված էր, որպեսզի բարձր որակ ստանանք, արդյունքում, կարծում եմ, սխալ չի լինի, եթե ասենք, որ տեսահոլովակի տեսքով փոքրիկ եւ շատ խորիմաստ ֆիլմ ստացանք»,-նշեց Նարեկը:

 
Ի դեպ, տեսահոլովակում հեռուստադիտողը կտեսնի ոչ միայն Նարեկ Մակարյանի դերասանական հմտությունները, այլ նաեւ նրա պարային կարողությունները. «Մի փոքր բաց անելով փակագծերը՝ նկատեմ, որ չորս պատմություններից մեկը ներկայացվում է խորեգրաֆիայով, որտեղ գլխավոր հերոսը ես եմ»,- նկատեց նա:
 

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more