▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տերյանական ընթերցումներ` Վահան Տերյանի ծննդյան տարեդարձի առիթով

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Չինարի» զբոսայգում գտնվող Վահան Տերյանի հուշարձանի հարևանությամբ կազմակերպվել է բացօթյա գրական ցերեկույթ` նվիրված Վահան Տերյանի ծննդյան 131-րդ տարեդարձին: Տերյան բանաստեղծի, նրա քնարերգության ու գրական ժառանգության մասին են խոսել Մալաթիա-Սեբաստիայի կենտրոնական համալիր գրադարանի ասմունքի խմբակի սաները: Հնչել են բանաստեղծություններ:

Միջոցառմանը ներկա են գտնվել մտավորականներ, արվեստի ու մշակույթի գործիչներ, Տերյանի պոեզիայի երկրպագուներ, պատահական անցորդներ: Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից ծաղիկներ են խոնարհվել մեծ քնարերգուի հուշարձանին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more