▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տերը երբեք չի ասել՝ «Ինձ համար արձան սարքեք, միլիոն դոլար ծախսեք, բիզնես սարքեք»»

Ֆեյսբուքյան 1428 էջի հեղինակը գրում է․

Էսօր մի թեմայից եմ խոսում, որ շատերին դուր չի գալու, բայց ճշմարտությունը դրանից չի փոխվում։ Խոսքս՝ Հիսուսի «նմանության» արձանի մասին է

Հայեր ջան, եթե մինչև երկինք հասնող արձան էլ սարքե՛ք, բան չի փոխվելու, եթե ներսդ դատարկ է։

Տերը երբեք չի ասել՝ «Ինձ համար արձան սարքեք, միլիոն դոլար ծախսեք, բիզնես սարքեք»։

Էդ բոլորը մարդիկ են հորինել, իրանց գրպանների համար։

Տերը մի բան է ասել․ «Ով սիրում է ինձ, պահում է իմ խոսքը»։

Ոչ թե էսօր արձանների տակ սելֆի անի, ոչ թե «տուրիզմ» սարքեն ու փող աշխատեն Նրա անունով։

Էսօր շատերն են Քրիստոսի անունը վերածել եկամուտի աղբյուրի․ բիզնես, գովազդ, ներդրում… ամեն ինչում փող են տեսնում, բացի Աստծուց։

Բայց հասկացեք վերջապես.

Տերը մեր համար կյանքը դրեց, ոչ թե հաշվեհամար բացեց։

Նրան պետք չի ոսկե արձան, Նրան պետք է բարի սիրտ։

Նրան պետք չի միլիոնանոց նախագիծ, Նրան պետք է մեկ աղքատի ձեռք բռնած մարդ։

Ու երբ պաշտոնյան կանգնում է ու ասում է՝ «Արձանը մեզ մեծ փող բերելու է», դուք մի հարց տվեք.

Տերը բիզնեսա՞ ձեզ համար։ Քրիստոսը ներդրումային ծրագի՞ր է։

Էս ազգը կփոխվի ոչ թե քար դնելով, այլ քար սրտերը բարի դարձելով

Հավատքն արձանով չի չափվում, այլ գործով։

Տերը փառաբանելու համար է, ոչ թե ձեր գրպանները լցնելու։

Ճշմարտությունն էս է։ Ու ոնց ուզում եք՝ ընդունեք չեք ուզում մի ընդունեք սրտիս դրված որ կիսվեցի ձեր հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more