Առցանց գնումների սիրահարների համար Իդրամը նորից մեծ անակնկալ ունի։ Վերջերս լայն տարածում գտած գնումների առցանց հարթակում՝ Temu-ում արդեն Իդրամ կա։ Այսպես, օրեր առաջ Իդրամի և Թեմուի միջև համագործակցության պայմանագիր է կնքվել, որն Իդրամի օգտատերերին հնարավորություն կտա իրականացնել անվտանգ վճարումներ առցանց գնումների ամենամեծ հարթակներից մեկում՝ Temu-ում կատարված գնումների համար։ Իդրամ ընկերության Առանցքային գործընկերների և թվային վճարումների նախագծերի մենեջեր Դավիթ Հարությունյանի խոսքով՝ Temu-ում Իդրամով վճարումներն արդեն հասանելի են բոլոր օգտատերերի համար։ Վճարելու գործընթացն էլ, ինչպես միշտ, շատ պարզ է, ինչպես ամեն բան Իդրամի հետ։ Մասնավորապես՝ Temu-ում Իդրամով վճարելու համար անհրաժեշտ է ապրանքներն ավելացնել զամբյուղում, անցել վճարման էջ, վճարման եղանակներից ընտրել Իդրամը և վերջ․ մի քանի հպում և վճարումը կատարված է։ Ի դեպ, վճարել հնարավոր է նաև Rocket Line-ով՝ պատվիրել ցանկալի ապրանքը նույն պահին, իսկ վճարումը հետաձգել մինչև 60 ամսով։ Իդրամի կոմերցիոն տնօրեն Գրիգորի Յոլյանի խոսքով՝ նպատակ ունեն ներկայացված լինել հնարավորինս շատ առևտրային կետերում, և Իդրամի օգտատերերի թե՛ առցանց, թե՛ ֆիզիկական գործարքները դարձնել առավել հարմարավետ ու անվտանգ։ Ի դեպ՝ այժմ Իդրամ QR-ով վճարել հնարավոր է 24․000 վաճառակետերում՝ կատարելով անհպում, անկանխիկ ու անվտանգ գործարքներ, ինչպես նաև 1000-ից ավելի առցանց խանութների կայքերում։ Կատարելով Ձեր բոլոր գործարքները Իդրամով՝ Դուք միաժամանակ կդառնաք «Մի դրամի ուժը» նախաձեռնության բարի կամքի դեսպանը։ Հիշեցնենք, որ Idram&IDBank հավելվածով, banking.idram.am և IDBanking.am առցանց հարթակով, ինչպես նաև ընկերությունների տերմինալներով կատարված յուրաքանչյուր վճարման դիմաց Իդրամն ու IDBank-ն իրենց միջոցներից մեկ դրամ են ուղղում բարի գործերին։ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ |
Temu-ում արդեն Իդրամ կա
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more

more

more

more

more

more

more