▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թե ով, ում որտեղից կշպրտի` ժամանակը ցույց կտա. Արման Աբովյան

Այսօր` հունիսի 18-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, պատասխանելով հարցին թե ինչպես է ինքը տեսնում այս օրերին տեղի ունեցող իրադարձությունների հանգուցալուծումը, ասաց.

«Վաղ թե ուշ ճշմարտությունը հաղթելու է: Սցենարները, զարգացումները բազմաթիվ են, կարելի է շատ բան ենթադրել, բայց այն պրոցեսները, որոնք հիմա տեղի են ունենում, արդեն իսկ շատ ծանր հետևանքներ են առաջացրել Հայաստանի թե´ իմիջային մասով, թե´ առհասարակ քաղաքական զարգացումներում»:

Անդրադառնալով երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԲՀԿ-ի մասին անդրադարձին, որտեղ վերջինս նշել էր, որ կարելի է արգելել այն կուսակցությունների գործունեությունը, որոնք տոտալ ընտրակեղծիքներով են զբաղված եղել, Արման Աբովյանը նշեց.

«Խորհուրդ կտամ վարչապետին ուսումնասիրել այն պետությունների փորձը, որտեղ կուսակցություններ են արգելում: Օրինակ կա ֆաշիստական Գերմանիան, որտեղ 1930-ականներին կոմկուսն արգելեց: Պարզ է, որ հիմա իշխանությունները փորձում են շատ բուռն պրոցեսներ գեներացնել, քանի որ հասկանում են, որ այս պայքարի մեջ ժողովրդական լեզվով ասած «տակ են տալիս», քանի որ այն, ինչ իրենք անում են, չի մտնում այն տրամաբանության մեջ, որով եկել են իշխանության: Բոլոր այն փորձերը` լռեցնել կուսակցություններին, կուսակցության լիդերներին, փաստում են այն մասին, որ այսօր շատ ակտիվ ձեւավորվում է նեոլիբերալ ֆաշիզմի որոշակի  տարրեր, քանի որ ինքը պոզով-պոչով չի լինում, այլ լինում է որոշակի գործողություններով: Երբ որ ասում են ընտրակաշառք, կամ այլ ինչ-ինչ հանցագործություններ, ոչ մի իշխանություն երբեք չի կանգնի ասի` ես ենթարկում եմ քաղաքական հետապնդումների: Եթե մենք նայենք, թե այսօր առհասարակ ինչ է կատարվում, մենք տեսնում ենք, որ, այո, իշխանությունը խնդիր ունի արդարանալու եւ հետեւաբար անում է այսպիսի քայլեր, քանի որ տվյալ քաղաքական ուժի մեջ տեսնում է վտանգ: Իշխանության այդ վախերը մենք չենք գեներացնում, իրենք իրենց մեջ են գեներացնում՝ իրենց մտքերով, կասկածներով, ցնցումային տեղաշարժերով, որ իրենց պատեպատ են տալիս»,- ասաց Արման Աբովյանը:

Իսկ այն դիտարկմանը, որ վարչապետը հայտարարել է, որ «ղազագրի» տրամաբանությամբ գործող քաղաքական գործիչներին եւ ուժերին ժողովուրդը վզներից բռնելու է եւ դուրս է շպրտելու ԱԺ-ից, նա արձագանքեց.

«Ես չգիտեմ, ինչ նկատի ունի «ղազագիր» ասելով: Գուցե որոշ մարդիկ գրել են, ես չգիտեմ: Իսկ այն, թե ով ում  որտեղից կշպրտի ժամանակը ցույց կտա: Մի լավ արտահայտություն կա` ծիծաղում է նա, ով վերջում է ծիծաղում, ոչինչ, ամեն ինչ նորմալ է»,- ընդգծեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more