▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թե ինչու ենք մենք Լեւոն Տեր-Պետրոսյանին հարգում ու գնահատում, ձեր չունեցած խելքի բանը չէ

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Ինչ-որ գռեհկագույն կնոջ ստատուս կարդացի պատահաբար. բարձրագույն կրթությամբ, որքան հասկացա՝ ինչ-որ ուսումնական հաստատությունում էլ դասավանդում է (խեղճ մեր երեխաներ)։ Ուղղակիորեն՝ բերանից անլվա զուգարանահոտ է փչում։ «Բնականաբար»՝ բարբաջանք էր Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին, մերկապարանոց իշություններ՝ առանց տրամաբանության հյուլեի։ Էս տիկինը պատերազմի տարիներին մրսել ու զրկանքներ է կրել (դե, մենք ուրիշ ենք, մեր պատերազմն էլ պետք է ուրիշ լիներ՝ տաշի-տուշիով ու խորոված քաբաբով)։ Զոհեր ենք տվել (տիկինը փրփրած է. դե, մենք հաստատ ուրիշ ենք, մեր պատերազմի ժամանակ մենք պետք է սպանեինք, բայց չզոհվեինք)։ Պատերազմում հաղթել ենք, բայց, ըստ էս տիկնոջ, հաղթանակի հետ Լեւոն Տեր-Պետրոսյանը ոչ մի կապ չունի, միայն կապ ունի սովի, ցրտի ու զրկանքների հետ։
Ու սրա նման այլեւայլ զառանցանքներ, կրկնում եմ՝ զուգարանային բառապաշարով։
Բայց այս բոլորը՝ հեչ, սովոր ենք, ինքը միակը չի։ Այս տիկինը նաեւ աղբ է թափում նրանց գլխին, ովքեր հարգում են Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Պարզվում է՝ ՔԾՆՈՒՄ ԵՆՔ։ Տեսնես՝ ինչի՞ ենք քծնում։ Օլիգա՞րխ է պարոն Նախագահը. երեւի մեզ փողերով լողացնում է։ Թե՞ իշխանության ղեկին է ու մեզ պաշտոններ է բաժանում։
Թե՞ այս կերպ վայրահաչողները հոգեկան խնդիրներ ունեն եւ համառորեն չեն դիմում հոգեբույժներին։
Թե՞ պարզապես սեփական ճղճիմ ու գետնաքարշ չափանիշով են դատում ուրիշների մասին, եւ իրենց հավիկի ուղեղներում ոչ մի կերպ չի տեղավորվում, թե ոնց է հնարավոր առանց ՇԱՀ-ի որեւէ մեկի հարգել կամ սիրել, կամ՝ մեծարել։
Լող տվեք ձեր աղբաջրում։ Թե ինչու ենք մենք Լեւոն Տեր-Պետրոսյանին հարգում ու գնահատում, ձեր չունեցած խելքի բանը չէ։
Ի դեպ, այդ գարշահոտությունը հավանողներից մի քանիսն իմ ընկերների ցանկում կային, ուղարկեցի գրողի ծոցը։
Ես մաքուր օդ եմ սիրում։

 

Լիզա Ճաղարյան


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more