▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թբիլիսիի հայտնի հայերը՝ Երևանում

Երևանում բացվեց թբիլիսահայ հայտնի լուսանկարիչ Յուրի Ակուլյանի՝ «Ժամանակակից թբիլիսահայերի ֆոտոտարեգրությունը» խորագրով անհատական ցուցահանդեսը:

Ծրագրի հեղինակը թբիլիսյան «Ագորա-Ջորջիա» հասարակական կազմակերպությունն է՝ ի դեմս Վիկտորիա Մակսոեվայի: Ցուցադրվել են վերջին 15 տարվա ընթացքում հեղինակի ֆոտոդրվագները, որոնք պատմում են հայտնի և Վրաստանում այդ տարիներին ավանդ ունեցող հայերի մասին:

Ծրագրի իրականացմանն անմիջականորեն աջակցել է 2011-2014թթ. Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը:

Իրականացման համահեղինակներն են Եվրոպական «Հորիզոն» հիմնադրամը և «Կովկասյան տուն» կենտրոնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more