▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թայֆունի պատճառով չեղյալ է հայտարարվել ավելի քան 200 ավիաչվերթ

Blognews.am-ը գրում է.Ճապոնական 9 ավիաընկերություններ հայտարարել են 214 չվերթի չեղարկման մասին՝ «Նանկա» թայֆունի պատճառով, որը Ճապոնիային է մոտեցել Խաղաղ օվկիանոսի կողմից: Այս մասին հայտնում է NHK հեռուստաընկերությունը:

Հաղորդվում է, որ 6 մարդ վնասվածքներ է ստացել: Այժմ թայֆունի ազդեցության տակ են առավելապես երկրի հարավը, հարավ-արևելքն ու հարավ-արևմուտքը: Թայֆունի պատճառով խորհուրդ է տրվել տարհանել ավելի քան 235 հազար բնակչի:

Թայֆունը Սիկոկու կղզուն է մոտենում Խաղաղ օվկիանոսի կողմից՝ 20 կմ/ժ արագությամբ: Սպասվում է, որ այն իր գագաթնակետին կհասնի գիշերը, երբ թայֆունը կանցնի հենց Սիկոկուով:

Թայֆունի հետ կապված փոթորկի նախազգուշացում է արված Օկինավա, Կյուսյու, Սիկոկու կղզիներում և Հոնսյու կղզու արևելյան մերձափնյա տարածքի մեծ մասում: Մասնագետները զգուշացնում են ալիքների բարձրացման մասին, ինչի հետ կապված՝ կղզիների բնակիչներին կոչ են անում խուսափել ծով դուրս գալուց:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more