Blognews.am-ը գրում է.Այն, որ Հայաստանի գերատեսչությունների շատ ու շատ ղեկավարներ սիրում են փակվել իրենց կաբինետներում, խուսափելով մարդկային վայերում երևալուց ու առահսարակ հանրային կոնտակտի հետ բարդություններ ունեն, դա նորություն չէ։ Չգիտես ինչու, նրանց թվում է, թե պաշտոն ստանալով, նրանք դառնում են սեփական ժողովրդի աչքի գրողը։ Իսկ լրագրողների համար առահսարակ նախարարների հետ հարցազրույց կազմակերպելն ու երկու «տառ պոկելը» դարձել է հերոսության պես մի բան։
Սակայն պարզվում է, որ մեր Կառավարության մեջ բոլորը չէ ,որ խուսափում են հանրային շփումներից։ Դիցուք Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, պարզվում է, ոչ միայն սիրում է երևալ մարդաշատ վայրերում ու լինել ուշադրության կենտրոնում, այլև ըստ շրջանառվող լուրերի, մի քանի լրատավականների բարեկամաբար «հորդորել» է լայնորեն լուսաբանել իր գործունեությունն ու առհասարակ Առողջապահության նախարարության նիստ ու կացը։
Դե իսկ վերջերս էլ, մասնավորապես օգոստոս ամսին, երբ համարյա բոլոր պետական պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները գտնվում էին արձակուրդի մեջ, Մուրադյանը ակտիվ կերպով շրջում էր գյուղերում՝ այցելելով սահմանամերձ գյուղեր ՝ ցույց տալով, որ իր համար որևէ նշանակություն չունի արձակուրդն ու իր համար աշխատանքը վեր է ամեն ինչից։ Սա իհարկե ողջունելի կլիներ, եթե սույն նախարարը ոչ թե ինքը հորդորեր լրատվամիջոցներին կամ սեփական աշխատողներին զանազան գործիքակազմով լուսաբանել իր գործունեությունն ու այցելությունները, այլ հակառակը՝ աշխատեր այնպես, որ մարդիկ իրենք շահագրգռված լինեին լուսաբանելու նախարարի աշխատանքը։ Ի վերջո, շատ ավելի կարևոր և պատվաբեր է, երբ մարդիկ իրենք են սկսում հետաքրքրքվել քո գործունեությամբ ու պատվել ըստ արժանվույն, այլ ոչ թե քո հորդորով ու ինչ-որ տեղ նաև պարտադրությամբ։ Սա արդեն կարող է ոչ միայն հակառակ էֆֆեկտն ունենալ ,այլ առհասարակ պարոն Նախարարը կարող է դառնալ ծիծաղի առարկա։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում