▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տավուշում վթարից մшհшցել է Նիկոլ Փաշինյանի հարազատը

Նիկոլ Փաշինյանի հարազատն այսօր Տավուշի մարզում  վթարի հետևանքով մահացել է։

Ըստ ԱրմԼուր լրատվականի,  վերջինս գնում էր Դիլիջանի անտառներ՝ ծառահատումների մոնիթորինգ իրականացնելու, որի ժամանակ էլ տեղի է ունեցել ողբերգական վթարը։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն էլ տեղեկացրել է,որ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան Դիլիջանից դեպի Հաղարծնի վանք տանող ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքերում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել: Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն:

***

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դիլիջանից հայտնում են, որ ավտովթարից զոհվածը Նիկոլ Փաշինյանի քեռու տղա, Հաղարծին գյուղի բնակիչ Մամիկոն Հովհաննիսյանն է, ով եղել է իր ընկերուհու հետ։ Մամիկոնն իր ընկերուհուն աշխատանքի է տեղավորել Դիլիջանի ազգային պարկում։ Ընկերուհին, ով իր աղջկա տարիքին է, ավտովթարից վիրավոր է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more