1in.am-ը գրում է.
Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Գարեգին Է.-ի, Գարիկ Ղ.-ի և Միսակ Հ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:
Գործը քննվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Զոյա Զաքինյանի նախագահությամբ:
Ընդ որում՝ այս քրեական գործը դատարան ուղարկելու ժամանակ նախաքննական մարմնի թույլ տրված խախտումների պատճառով նախագահող դատավորը որոշում է կայացրել քրեական գործը մեղադրողին վերադարձնել՝ թույլ տրված խախտումները վերացնելու համար:
Ըստ առաջադրված մեղադրանքի՝ 37-ամյա Գարեգինը իր ընկերների՝ 29-ամյա Գարիկի և 3 անչափահաս երեխաների հայր, 47-ամյա Միսակի հետ նախնական համաձայնությամբ 2014 թվականի հուլիսի 7-ի լույս 8-ի գիշերը՝ ժամը 4-ն անց 30-ի սահմաններում, գնացել է Տավուշի մարզի Այրում քաղաք, որտեղ բռնություն գործադրելով փորձել է առևանգել իր կնոջը՝ Ռիտային, բայց հանդիպել է Ռիտայի մայրիկ Ռոզայի, հարևանուհի Արուսյակի դիմադրությանը ու չի կարողացել մտադրությունը հասցնել ավարտին, ընկերների հետ դիմել է փախուստի:
Նախաքննական մարմինը Գարեգինին ու նրա երկու ընկերներին մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 34-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Այս «առևանգման փորձի» ժամանակ Ռոզա Մ.-ն դանակով հարված է հասցրել Միսակին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս:
Սկզբում քրեական գործը ներառել է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով մեղադրանքը, սակայն գործի քննության ընթացքում այն «անհետացել է»: Մնացել է միայն առևանգման փորձի մեղադրանքը, իսկ Միսակ Հ.-ի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար ոչ ոք չի մեղադրվել:
Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է գնահատել, որ Գարեգինի կինը վերջին մի քանի ամիսներին ապրել է Այրում քաղաքում՝ մոր տանը: Իմանալով, որ դեպքի օրը կնոջ մայրը պիտի որ Վրաստան մեկնած լինի՝ առևտուր անելու, Գարեգինը որոշել է գնալ, հանդիպել կնոջը ու համոզել, որ վերադառնա տուն:
Բայց այնպես է ստացվել, որ գիշերային ժամին բակում են եղել Գարեգինի կինը, նրա մայրն ու հարևանուհին:
Տեսնելով փեսային ու նրա ընկերներին՝ Ռոզան դստերը հրելով մտցրել է ավտոտնակ, ինքն էլ է ներս մտել:
Հասկանալով, որ հանգիստ խոսել չի լինի՝ ամբաստանյալներ Գարեգինը, Գարիկն ու Միսակը փորձել են առևանգել Ռիտային:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում