▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տավուշի դիրքերից մեկում պայմանագրային զինծառայող է վիրավորվել. yerkir.am

 

Արդեն տեղեկացրել ենք, որ օգոստոսի 4-ին և լույս 5-ի գիշերը հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակը լարված է եղել: Հակառակորդը հերթական անգամ խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը տարբեր տրամաչափի զենքերից կրակ է արձակել հայկական դիրքերի ուղղությամբ: Yerkir.am-ի տեղեկություններով՝ օգոստոսի 4-ին Տավուշի մարզի դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորվել է պայմանագրային զինծառայող Սամվել Խարազյանն, ով Լոռու մարզի Կուրթան գյուղի բնակիչ է:
Yerkir.am-ի հետ զրույցում Կուրթանի գյուղապետ Մհեր Գևորգյանը հայտնեց, որ դեպքից հետո զինծառայողը տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, որտեղից էլ երեկ տեղափոխվել է Վանաձորի հոսպիտալ: Գյուղապետի խոսքով՝ Խարազյանը հիվանդանոց է տեղափոխվել աջ ազդրի  հրազենային վերքով: «Բժշկի հետ եմ խոսել, ասաց՝ մկանային վնասվածք է, կյանքին վտանգ չի սպառնում»,-ասաց գյուղապետը և հավելեց, որ Սամվելն ամուսնացած է և ունի երկու անչափահաս երեխա:

yerkir.am-ը գրում է, որ արդեն տեղեկացրել ենք, որ օգոստոսի 4-ին և լույս 5-ի գիշերը հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակը լարված է եղել: Հակառակորդը հերթական անգամ խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը տարբեր տրամաչափի զենքերից կրակ է արձակել հայկական դիրքերի ուղղությամբ: Օգոստոսի 4-ին Տավուշի մարզի դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորվել է պայմանագրային զինծառայող Սամվել Խարազյանն, ով Լոռու մարզի Կուրթան գյուղի բնակիչ է:
Կայքի հետ զրույցում Կուրթանի գյուղապետ Մհեր Գևորգյանը հայտնեց, որ դեպքից հետո զինծառայողը տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, որտեղից էլ երեկ տեղափոխվել է Վանաձորի հոսպիտալ: Գյուղապետի խոսքով՝ Խարազյանը հիվանդանոց է տեղափոխվել աջ ազդրի  հրազենային վերքով: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more