▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թատրոնի տնօրենը չի տիրապետում այդքան լուրջ հարցի բոլոր մանրամասներին....

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի արտիստները պատրաստվում են պաշտոնական պատասխան տալ ' Թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանի՝ Ա1+ հեռուստաընկերությանը տված հարցազրույցին, որտեղ նա պաշտոնապես հայտարարում է. «Օրկեստրից բաց նամակ նախագահի անունով չի եղել և ոչ մեկ դրա տակ չի ստորագրվել»:

«Երևի թե Անդրանիկ Արզումանյանը չի տիրապետում այդքան լուրջ հարցի բոլոր մանրամասներին: Որպես պարզաբանում նշենք, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին նվագախմբի երաժիշտներն ուղարկել են բաց նամակ, որտեղ նաև հիշատակվում է այն փաստը, որ, մինչ Նախագահին անհանգստացնելը, Թատրոնի մոտ 130 արտիստներ նույն խնդրանքով դիմել են նաև Թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանին (պատճենը՝ Անդրանիկ Արզումանյանին)՝ իրենց կամքը հաստատելով ստորագրություններով: Այս մասին կարող եք տեղեկանալ նաև բազմաթիվ մամուլի էջերից:

Ի լրումն նշենք, որ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իրեն անհանգստացնող խնդիրը ներկայացնող բաց նամակ ուղարկել ըստ պատկանելույն, ինչը և արել են Թատրոնի երաժիշտները: Նրանք պատրաստ են, անհրաժեշտության դեպքում, ևս մեկ այդպիսի նամակ ուղղել ՀՀ Նախագահին», ,-նշել են օպերային թատրոնի արտիստներն իրենց տարածած նամակում, որտեղ նաև տեղեկացրել են, որ հանդիպումը կայանալու է փետրվարի 5-ին, 12.00-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more