▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թաթոյանը նոր ձայնագրություն է հրապարակել. Մարտունու կրթության բաժնից հրահանգել են, որ աշխատակիցները մասնակցեն ՔՊ-ի գրասենյակի բացմանը, հետո հարկադրել են, որ ներկայացնեն ցանկ՝ ովքեր չեն սատարում ՔՊ-ին

«Միասնության թևեր» կուսակցության ղեկավար և վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը նոր ձայնագրություն է հրապարակել Հանրային հեռուստաընկերության եթերում. Մարտունի համայնքի կրթության բաժնից հրահանգել են, որ վերջիններիս տղամարդ աշխատակիցները մասնակցեն ՔՊ-ի մարզային գրասենյակի բացմանը։ Հետո  կանչել են քաղաքապետարան ու հարկադրել, որ իրենց ներկայացնեն անունների ցանկ, թե ովքեր չեն սատարում ՔՊ-ին։

«Մեզ համար ամենակարևորն է, որ ոչ թե ցածր օղակում պատասխանատվությունը ջարդվի, այլ որոշվի բարձրաստիճան պաշտոնյաների կապն այս արարքների հետ` Սուրեն Պապիկյան, Արայիկ Հարությունյան, Լիլիթ Մակունց։

Մենք ինչպես այս, այնպես էլ նախորդ ձայնագրության մասով հետևողական ենք լինելու»,- նշել է Արման Թաթոյանը։

info@asekose.am/095519696
Հասարակություն more